Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ
Չինաստանը հույս ունի հասնել Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական իրավիճակը չափազանց անկայուն է։
«Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Չինաստանը աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին և հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության և բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարատև և պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - ասել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Չինացի առաջնորդը ընդգծել է, որ Պեկինը կշարունակի կառուցողական դեր խաղալ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։ Սին նաև նշել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է հակամարտության համար մեղադրանքների փոխանցման կամ զրպարտության ցանկացած արշավի։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս