Պուտինը հայտարարել է, որ «ամեն դեպքում» կգրավի Դոնբասը
Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով ազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը», – ասել է Պուտինը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն Ուկրաինան «նախընտրել է կռվել»։
Միևնույն ժամանակ, Պուտինը հիշեցրել է, որ ինքը ութ տարի չի ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունը։ «Մենք փորձում էինք հարաբերություններ հաստատել Ուկրաինայի մնացած մասի և այդ հանրապետությունների միջև», – նշել է Պուտինը։ Սակայն հետո, երբ Մոսկվայում տեսել են, որ «հանրապետությունները պարզապես ոչնչացնում են», որոշել են ճանաչել դրանք և դա արել են այն վարչական սահմաններով, որոնցում դրանք գոյություն են ունեցել Ուկրաինայի կազմում, պարզաբանել է Պուտինը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար