Փաշինյանի շարասյան կողմից հղի կնոջ մահվան գործով նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետով գործը փակեն. ահազանգ
Մարտիության, ապրիլյոթյան տոները շատերիս համար դարձել են պարզապես սովորական ու հերթական oրեր, ու գիտե՞ք ինչու, դե որովհետև այս երկում 2018-ից հետ այլևս ոչ մի բան առաջվանը չի: Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անցյալի խաղաղությունն ու դժվարություններն այլևս երանելի ապրումներ են: Այսօր կա ամեն բան ունենալու հնարավորություն, բայց չկա խաղաղված հոգու, ստեղծագործ մտքի, ապահով ներկայի ու ապագայի երաշխիքները. ապահովություն` հայրենիքի, պետության, մարզի, քաղաքի, թաղամասի, փողոցի ու սեփական բնակարանի:
Ընդամենը մի քանի օրից հերթական տարին է պտտվելու այն սև օրից, երբ լուսավոր մի երիտասարդ աղջկա ու իր չնված զավակի կյանքերն ընդհատվեցին. 3 տարի առաջ Սոնա Մնացականյանը սպանվեց ՀՀ կառավարության ղեկավարի արագ սլացող ավտոշարասյան կողմից: Երեք տարի արհեստականորեն ձգվող դատավարությունն ամեն օր ավելի է հեռվացնում Սոնայի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Երեք տարի դատական նիստերին հոգեբանական կտտանքների են ենթարկում Սոնայի հարազատներին` ստիպելով դիտել նրա սպանության դաժան կադրերը ու վերապրել այդ օրվա տառապանքը: Նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն ու հանցագործները մնան անպատիժ, որ ամեն հաջորդ անգամ շարասյունով է'լ ավելի լպիրշ ու սանձարձակ ձևով վրաերթի ենթարկեն հաջորդ քաղաքացուն, ընդհատեն ինչ-որ երեխայի, պատանու, երիտասարդի կամ տարեց մարդու կյանքը:
Մահերի այս շղթան անվերջ է. նրանք, որ մահ բերեցին, կյանք խոստանալ ու խաղաղություն ապահովել չեն կարող, երբեք...»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը