Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին հունվարին ամերիկյան հատուկ ջոկատայիններն առեւանգել էին իր կեցավայրում, երկրորդ անգամ է կանգնել Նյու Յորքի դատարանի առջեւ։ Մադուրոյին եւ նրա կնոջը` Սիլիա Ֆլորեսին, ներկայացվել են բազմաթիվ մեղադրանքներ, այդ թվում՝ թմրանյութերի մաքսանենգության եւ զենքի ապօրինի տնօրինման համար։
Այս անգամ մեկուկես ժամ տեւած դատական նիստի ընթացքում Մադուրոն եւ Ֆլորեսը պահպանել են լռություն եւ միայն թարգմանությամբ լսել են, թե ինչ է տեղի ունենում։ Առաջին նիստում նա կես ժամ խոսել է իր անմեղության մասին եւ հայտարարել, որ շարունակում է մնալ Վենեսուելայի նախագահ։
Այդ ընթացքում նրանց փաստաբանները դատարանին խնդրել են թույլատրել Վենեսուելայի պետական միջոցներն օգտագործել իրենց պաշտպանյալի դատական ծախսերը հոգալու համար։ Ամերիկյան իշխանությունները առարկել են, քանի որ Մադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներ։ Ի պատասխան` Մադուրոյի ներկայացուցիչները նշել են, որ միջնորդության մերժումը հակասում է իրենց պաշտպանյալների` փաստաբան ընտրելու սահմանադրական իրավունքին։
Դատավորը այս հարցով դեռ որոշում չի ընդունել, սակայն որոշ չափով աջակցություն է հայտնել փաստաբանների դիրքորոշմանը, նշում է BBC-ի թղթակիցը։ Մադուրոն չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները