Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. Bloomberg Նշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. Գրիգորյան Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներ Իսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածք Հարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմին Երեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը

ԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնըԼսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերWWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակումՄհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերինՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացըՌոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանըՊուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The BellԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներՀութիները սպառնացել են ներխուժել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջՎթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղումՎիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետԻրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ը
Մամուլ

Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները

 
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում ու շատ փորձագետների շրջանում գնահատվեց ոչ միայն ծայրեծայր անհեթեթ, այլև առնվազն դավադրական, եթե չմեջբերենք առավել կոշտ ձևակերպումները: Մեջբերենք մի հատված. «…Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Սկսենք վերջից. ի՞նչ «միջպետական հարաբերությունների կարգավորման» մասին է խոսքն առհասարակ: ՀՀ-ն ու Ադրբեջանը 1991ից ի վեր ե՞րբ են ունեցել «միջպետական հարաբերություններ»: Սրա վրա չէինք կենտրոնանա, եթե հայտարարություն անողն ԱԳՆ-ն չլիներ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» կնքման բանակցություններ, որից հետո է միայն հնարավոր (անհավանական թվացող բան է, իհարկե, բայց համարենք հնարավոր), որ Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական հարաբերություններ հաստատեն:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է 2021-25 թթ. «Գործունեության ծրագիր», որտեղ հստակ նշված է իրենց պարտավորությունը՝ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված: Ի՞նչ կապ ունի այստեղ ինչ-որ «հրամանագիր»:

Երրորդ. հասկանալի է, որ Արարատ Միրզոյանի ԱԳՆ-ն խոսում է Սամվել Շահրամանյանի ստորագրած թղթի մասին, որից, ի դեպ, Փաշինյանն ու իր առանցքային ֆիգուրանտները լիովին տեղյակ են եղել, չնայած ստում էին, թե ոչինչ չեն իմացել: Ամեն դեպքում. Սամվել Շահրամանյանին նույն փաշինյանական իշխանությունը չի ճանաչել ու չի ճանաչում որպես ԼՂՀ նախագահ, ու մեկ էլ հանկարծ նրա ստորագրած թղթի՞ն է հղում անում՝ սեփական հանցավոր անգործությունը արդարացնելու համար: Չհաշված, որ այդ հրամանագիրը, կարծես, ոչ ոք չի էլ տեսել:

Չորրորդ. եթե նույնիսկ ընդունենք, որ այդպիսի թուղթ իսկապես ստորագրվել է, միջազգային իրավունքի տեսակետից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրված որևէ թուղթ առոչինչ է:

Եվ վերջապես, որքան էլ Փաշինյանն ու իր թիմը ձգտեն ինքնավերացարկվել, մեղքն այլոց գրպանը գցել, Արցախն ուրացել են իրենք, Արցախը թշնամապատկան են հայտարարել իրենք, Արցախի 9 ամիս տևած շրջափակումը հաղթահարելու համար մատները մատին չեն խփել իրենք, թշնամական ագրեսիայի, գործնականում՝ ցեղասպանական կոտորածի ու զանգվածային բռնի տեղահանման, էթնիկ զտման ենթարկելու բացահայտ նպատակների ու դրա փաստացի իրականացման պայմաններում Արցախի հայությանը մեն-մենակ են թողել իրենք:

Ու հիմա գործնականում հենց իրենք են փորձում ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները: Չնայած, սա արդեն նորություն չէ, պարզապես անընդհանտ նոր «կնիք» են դնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում