«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել:
Տրանսգենդեր կինը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Այսօր դիմել ենք դատախազություն, հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Դեռևս ընթացք չի ստացել, քանի որ այսօր ենք ներկայացրել: Ղուկասյանը պարզ սպանության կոչեր է անում, ատելություն է տարածում մեր մասով: Առանց այդ էլ սև ու սպիտակի է բաժանված ամեն բան, այժմ իրավիճակն ավելի են սրում: ԼԳԲՏ անձանց Վարդան Ղուկասյանն առաջին անգամ չէ, որ թիրախավորում է, նա դեռ 2019 թվականին, երբ ես Ազգային ժողովում ելույթ ունեցա, ատելության խոսք էր տարածել ԼԳԲՏ անձանց մասին: Պետք է իրավական գնահատական տրվի, թե ինչո՞ւ է այս մարդը թիրախավորում ԼԳԲՏ անձանց: Նա նաև թիրախ է դարձրել կանանց, անգամ ռասիստական հայտարարություններով է հանդես գալիս: Այդ մարդու խոսքն ամբողջությամբ կազմված է ատելության և թշնամանքի վրա: Լսելով նրա կոչերը, ԼԳԲՏ անձանց կարող են բռնության ենթարկել, մինչև անգամ՝ սպանել», — ասում է Մարտիրոսյանը:


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...