Թորոսյանի այս հարցազրույցը խիստ զայրացրել է թե՛ ֆուտբոլային հանրությանը, թե՛ իշխանություններին։ Հատկապես ՔՊ-ի «նիկոլապաշտ» հատվածը խիստ բորբոքված է Թորոսյանի մտքերից, քանզի նրանք համարում են, որ ինչ-ինչ շահերից ելնելով՝ Թորոսյանը «պահում» է Մելիքբեկյանին, ով արդեն կորցրել է վստահությունը Կառավարությունում, ու նրան փոխարինող են փնտրում։ Փաշինյանին մոտ կանգնած կուսակցականները համարում են, որ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն են պատճառը, որ Թբիլիսիից վերադառնալիս աննկարագրելի վատ տրամադրություն է ունեցել Նիկոլ Փաշինյանը, որ այս տարիների ընթացքում չարաշահել են նրա վստահությունը, անձնական հարցեր լուծել ու ոչինչ չեն արել իշխանությունների մատից փուշ հանելու համար, հակառակը՝ վատ ֆուտբոլի պատճառով կտրուկ աճել են հակաիշխանական տրամադրությունները, որոնք արտահայտվում են նաեւ ընտրությունների միջոցով։
Ստացվում է, որ Արսեն Թորոսյանը հերթական անգամ անում է քայլ իշխանությունների գծի դեմ, ու դրա համար թերեւս պատճառներից մեկն այն է, որ ֆեդերացիայի դեպարտամենտներից մեկի ղեկավար «պատահականորեն» դարձել է իր ընկեր, նախկին ԲՀԿ-ական, Գագիկ Ծառուկյանի նախկին օգնական Նարեկ Վանեսյանը։
Հետաքրքրական է, որ Փաշինյանին հավատարիմ փոքրաթիվ անձինք նոր-նոր են սկսել հասկանալ, որ Հայաստանում Մելիքբեկյանի ու Նիկողոսյանի գլխավորությամբ հայկական ֆուտբոլն արդեն մի քանի տարի է գահավիժում է, ու դժվար չէր մեկ-մեկ շեֆին զեկուցել, թե ինչ է կատարվում ԲԿՄԱ-ում, ինչ արդյունքներ են գրանցում տարբեր տարիքային հավաքականները, ու հիմա դեռ ուշ չէ հասկանալու, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմ գնալու ցանկություն ունեցող Մելիքբեկյանը, այնտեղ հայտնվելուց հետո, մեղմ ասած դիստանցվելու է Նիկոլից ու իր թիմից՝ այդտեղ հասնելու ճանապարհին հերթական անգամ օգտագործելով վերջինիս ռեսուրսն ըստ էության, թերեւս մի փոքր էլ նաիվությունը։
Հ.Գ Հանուն արդարության պետք է նշել, որ Թորոսյանի հարցազրույցը հեռարձակվել է Հայաստան-Վրաստան խաղից առաջ, թե հիմա ինչ է մտածում Թորոսյանը, չկարողացանք պարզել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը