80 ընտանիք փողոցում է հայտնվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված ու անհայտ բացակայող ճանաչված արցախցիների ընտանիքները կանգնած են հայաստանյան իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջեւ: Խոսքն ավելի քան 80 ընտանիքի մասին է, որոնց իրազեկել են, որ եթե մինչեւ մայիսի 1-ը չկատարեն վարկային պարտավորությունները, ապա հիպոթեքային վարկը ժամկետանց կճանաչվի, եւ կբռնագանձվի նրանց գույքը։
2020 թ. պատերազմից հետո Արցախի կառավարության 2022թ․ մայիսի 10-ի 505-Ն որոշմամբ ՀՀ-ում բնակարան ձեռք բերելու համար այս ընտանիքներին սերտիֆիկատներ են տրամադրվել։ Ըստ որոշման՝ վկայագիրը երաշխավորում է ՀՀ-ում հիփոթեքային վարկի միջոցով բնակտարածքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության տրամադրում։ Կնքված պայմանագիրը եռակողմ է՝ վարկառու ընտանիքի, բանկի ու Արցախի բնակարանային հարցերով կոմիտեի միջեւ։ Վարկերը նախկինում վճարվել են Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներից։
Իսկ 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ Արցախը հայաթափվեց, այս խնդիրը ծագեց` այդ ժամանակվանից սառեցվել են վարկերը, եւ շաբաթներ առաջ միայն մարդկանց ծանուցել են, որ եթե չվճարեն վարկը, գույքի բռնագանձման գործընթաց կսկվի։
Մինչդեռ, արցախցիների կարծիքով, ՀՀ պատկան մարմինները 1 օրում կարող են լուծել խնդիրը՝ վերագրանցելով ԱՀ ներդրումային հիմնադրամը, որն Արցախբանկի ավելի քան 45 տոկոսի բաժնետեր է եւ կարող է շարունակել կատարել իր պարտավորությունները։ Հավանաբար, ՀՀ իշխանությունները որոշել են տնից զրկել այդ ընտանիքներին, գույքը խլել եւ ստիպել, որ արտագաղթեն Հայաստանից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում