Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին Քուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն ԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. Bloomberg Նշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. Գրիգորյան Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներ

ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում գտնվող հյուրանոցներին, որտեղ ԱՄՆ զինվորականներ կան. FarsԿրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներինՔուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնըԼսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերWWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակումՄհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերինՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացըՌոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանըՊուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The BellԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներՀութիները սպառնացել են ներխուժել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջՎթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղումՎիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետԻրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Մամուլ

«Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի «Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը մտահոգում է մասնագիտական հանրությանը: Դրա թիկունքում դարձյալ կանգնած է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է` Գրիգոր Տեր-Ղազարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուրդը այս տարվա մարտի 1-ին բաց նամակ է հրապարակել՝ հայտնելով մի շարք մտահոգություններ, որոնք վերաբերում են անցկացված կասկածահարուց մրցույթին, դրա հաղթողին և վերակառուցման ընդհանուր ծրագրին։

Ճարտարապետների պալատը հայտարարել է, որ ««Կասկադ» համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը։ Այն Երևանի քաղաքաստեղծ հանգույցներից է և, որպես քաղաքային դոմինանտ կառույց, ամբողջ քաղաքի ծավալատարածական հորինվածքի համար ունի թելադրող դիրք և մեծ նշանակություն։ Այն նաև ակադեմիկոս Ալ․ Թամանյանի կողմից մշակված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքի կարևոր մասն է կազմում ու տեսողական և տրամաբանական կապ է հաստատում նշված առանցքի շարունակության հետ…

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրը մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է /2018 թվ.-ից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ/ և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Մասնագետները նաև արձանագրել են, որ ««Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։ Բնականաբար այդ համաձայնեցումը պետք է տեղի ունենար մինչև «Ակտիվ քաղաքացի» հարթակում Երևանի քաղաքապետարանի կողմից այն հրապարակելը։

Հայաստանի Ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ակնկալում է հնչեցված խնդրի կապակցությամբ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը: Բանն այն է, որ տեղի է ունեցել հեղինակային իրավունքի խախտում, որը ոչ միայն վնաս կարող է հասցնել համալիրի՝ գերակշիռ մասով կառուցված ծավալատարածական հորինվածքին և իր ուրույն կերպարով արդեն իսկ կայացած քաղաքային միջավայրին, այլև վտանգավոր նախադեպ կարող է դառնալ հետագայում քաղաքաշինական և մշակութային բարձրարժեք օբյեկտների նկատմամբ անհարկի միջամտությունների համար»:

Հիշեցնենք, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում վերջերս հաղթեց «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։ Այն հիմնադրվել է 2024 թ․ հոկտեմբերի 24-ին, և իրական շահառուն աղմկահարուց գործարարի համբավ ունեցող Գրիգոր Տեր-Ղազարյանն է 97.5 % մասնակցությամբ, 1,5 % մասնակցություն ունի ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը, և 1 % մասնակցություն՝ Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը։

Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ «Հանրապետություն»-ը Երևանի ավագանու ընտրություններից հետո իշխող ՔՊ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց, Երևանի փոխքաղաքապետի և երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները վերցրեց` կիսելով քաղաքային կառավարման ոչ միայն պատասխանատվությունը. Երեւանի ամենախոշոր ծրագրերից մեկում «բարեկամաբար» հաղթել է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Ի՞նչ է սա, կոռուպցիոն մեխանիզմի գործադրմամբ իրականացված գործա՞րք իշխանության «սրտի» գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, որը նախկինում խարդախության համար դատապարտված է եղել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում