Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն ԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. Bloomberg Նշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. Գրիգորյան Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներ Իսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածք

Քուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնըԼսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերWWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակումՄհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերինՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացըՌոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանըՊուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The BellԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներՀութիները սպառնացել են ներխուժել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջՎթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղումՎիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետԻրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է
Հայաստան

«Հայկական ավիաուղիներ»-ը կրկին հավաքում է իր թևե՞րը

«Հայկական ավիաուղիներ»-ը հայտարարում է գործունեության դադարի մասին։ Ավիաընկերությունը վերցվող դադարը պայմանավորում է ավիացիոն պարկի թարմացման հրամայականով, սակայն մասնագիտական շրջանակների հետ քննարկումները հիմքեր են տալիս կարծելու, որ դադարը կարող է լինել վերջնական։

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում «Հայկական ավիաուղիների» մամուլի պատասխանատու Դիանա Կարապետյանն ասել է. «Ընկերությունը թարմացնում է ինքնաթիռների պարկը, նոր ինքնաթիռներ ենք գնելու, այժմ փաստաթղթաշրջանառություն է իրականացվում և այո, որոշ ժամանակով` մինչև 6 ամիս, ընկերությունը դադարեցնում է թռիչքները»։

Տարակուսանքը ցրելու փոխարեն, այս հայտարարությունն ավելի է ընդգծում մտահանգումը, որ ավիաընկերությունը հավանաբար պատրաստվում է լքել հայկական շուկան։ Հիմնավորենք, թե որոնք են նման եզրակացության պատճառները։

Առաջին․ պետք է հաշվի առնել, որ առջևում ամառային նավիգացիոն շրջանն է, որն ամենաեկամտաբեր ժամանակահատվածն է ավիաընկերությունների ֆինանսական կայունության և հաջորդող՝ պակաս եկամտաբեր ամիսներին գործունեությունն ապահովելու համար։ Ավիաընկերության գործունեության տեսանկյունից՝ դադար առնելու որոշումը հարցականի տակ է դնում ֆինանսատնտեսական բոլոր հնարավոր ցուցանիշները՝ անիրատեսական դարձնելով ավիաընկերաության վերադարձի որևէ հնարավորություն։ Հարկ է նշել նաև, որ որևէ օդանավի ձեռքբերման փաստաթղթաշրջանառություն կես տարի չի տևում։

Երկրորդ․ ներկայում՝ ավիացիոն շուկայում անկհայտ է օդանավերի պակասը։ Այդ իրողությունն հավանաբար ազդում է ինքնաթիռների լիզինգի ու ձեռքբերման գների վրա։ Քիչ հավանական է, որ «Հայկական ավիաուղիները» հանձնի ամիսներ առաջ ավելի բարենպաստ լիզինգային պայմաններով ձեռք բերված ինքնաթիռներն ու պարկը թարմացնեն ավելի «թանկ» օդանավերով։ Դա կարող է ազդել տոմսերի ինքնարժեքի վրա, ու ձմեռային թռիչքային շրջանում ավիաընկերության գործունեությունը կարող է դառնալ խիստ վնասաբեր։

Այսպիսով՝ 6 ամիս անց վերադառնալը գրեթե անհավանական է նաև շուկայում օդանավերի բացակայության պատճառով, ու այս իրավիճակը տեսանելի ապագայում դժվար փոխվի։

Երրորդ․ արդեն օրեր առաջ, տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Հայկական ավիաուղիների» թռիչքային ու մասնագիտական անձնակազմը համատարած աշխատանքից ազատվելու դիմումներ էր ներկայացնում։ Ավիացիոն բիզնեսի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բարձր որակավորում ու մասնագիտական գործունեության թույլտվություն ունեցող կադրերի զբաղվածության խնդիրը համեմատաբար արագ է լուծվում, և ամիսներ անց, նշված ավիաընկերությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա «կախարդական փայտիկի» հարվածով իրար գլխի հավաքել ցրված անձնակազմը։

Այս ամենին զուգահեռ՝ հարկ է անդրադառնալ երկու լրացուցիչ հանգամանքի։ «Հայկական ավիաուղիներ»-ի կողմից այժմ շահագործվող EK-AAD և EK-AAB օդանավերից երկրորդի՝ հայկական ռեգիստրում գտնվելու վավերականության ժամկետը լրանում է 2025թ․ ապրիլի 14-ին, ու ամենայն հավանականությամբ, օդանավն այդ պահից սկսած այլևս չի ունենա հայկական գրանցում։ Ավիաընկերությունում իրավիճակին քաջածանոթ աղբյուրը հայտնում է, որ շուտով հայկական գրանցումից կարող է դուրս  գալ նաև EK-AAD օդանավը։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում ավիաընկերությունը խնդիրներ ուներ թռիչքային ժամանակացույցը պահելու հետ։ Ամենաաղմկահարույց միջադեպը փետրվարի 19-ին նախատեսված Մինվոդի-Երևան թռիչքի ուշացումը, ապա չեղարկումն էր, որի մասին ուղևորներն իմացան նախաթռիչքային գրանցումն անցնելուց հետո՝ թռիչքից անմիջապես առաջ։ Արդեն երկրորդ անգամն է, որ «Հայկական ավիաուղիներ» անունը կրող ընկերությունը դադարում է գործել։ Առաջին դեպքում դադարն ավարտվեց ընկերության լուծարմամբ, այս դեպքի ներկա հանգրվանում ՝ հեռանկարները պատված են անորոշությունների մշուշով, քանզի եթե 6 ամսյա դադարից հետո ավիաընկերությունը չկարողանա հայկական ռեգիստրում օդանավեր ունենալ, ապա «Հայկական ավիաուղիներ»-ը կարող է օրենքի ուժով զրկվել նաև օդանավ շահագործողի վկայականից։ Ինչևէ, կապրենք, կտեսնենք․․․