Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին
Մարտի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի 17 հասցեում գտնվող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխայի դի կա։
Ժամանել են ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը նույն մանկատան սան 13-ամյա Ս․ Ե․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականությ...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Քեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստես
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում