Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ Իշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքեր Ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են Նիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն «Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբ Ավտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբ

Հայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինՊատրաստ ենք շարունակել կատարել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի դերը. ԳալուզինՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. ԼավրովԹՐԻՓՓ-ի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ ՎենսՊատրաստ ենք քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը տարբեր ձևաչափերով․ ՌԴ փոխարտգործնախարար«Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱրփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնումՀայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերՋեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ ենՓոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ)Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի ՎենսՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետՆիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներինԵրևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է The Guardian-ի լրագրողինԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներովԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավելԶելենսկի. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ ենԹուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքինԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբԱվտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբYouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ ՀայաստանումՀարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը

Շրջանառության մեջ են դրվել 2017-ի թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները

ՀՀ կենտրոնական բանկում այսօր՝ նոյեմբերի 22-ին, ներակայացվել են շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները: 

«Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամների նկարագրությունը

500 դրամ անվանական արժեքով 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» Հայաստանի Հանրապետության հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140 x 76 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը եւ շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը եւ բաց շագանակագույնը:

Դիմերես

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքեւ մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը եւ «500» թիվը:

Թղթադրամի ձախ մասում Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի պատկերն է, որի մեջտեղում փակցված է Նոյյան տապանի մասունքի 3D պատկերով փայլաթիթեղ (կինեգրամա), որն ունի շարժման եւ ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներ։

Մասանց պահարանի պատկերի ձախ կողմում ուղղահայաց տպագրված է «Մասանց պահարան Նոյյան տապանի մասունքով», իսկ դրանից ձախ՝ ուղղահայաց, կարմիր գույնով՝ թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ՆՏ» տառերից (թղթադրամի սերիան) եւ վեց թվերից (թղթադրամի համարը): Համարանիշի վերեւում հորիզոնական տպագրված է «500» թիվը, իսկ ներքեւում՝ «2017» (թողարկման տարեթիվը) եւ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» գրառումները։

Մասանց պահարանի պատկերից աջ Էջմիածնի վանքի պատկերն է, հետին մասում երեւում է Արարատ լեռը, որից ներքեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի եւ ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Էջմիածնի վանքի պատկերի վերեւում թափանցիկ պատուհան է՝ Նոյյան տապանի հստակ պատկերով (երեւում է նաեւ դարձերեսից)։ Թղթադրամի անվանական արժեքը թվերով տպագրված է ներքեւի աջ մասում՝ խորը տպագրությամբ:

Թղթադրամի աջ եզրին ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Արարատ լեռան մեջտեղի մասով անցնում է պատուհանաձեւ պաշտպանական ներգիծ, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, «լողացող» 3D վառ օղակներ եւ իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» եւ «AMD» ապամետաղականացված գրառումները։ Ներգծից աջ՝ ձիթենու ճյուղը կտցին աղավնու պատկերն է, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ եւ «լողացող» 3D վառ օղակ։ Թղթադրամի վերեւի աջ հատվածում, մոխրագույնով տպագրված թղթադրամի համարն է՝ բաղկացած վեց թվերից:

Տկարատեսների համար թղթադրամի վերեւի աջ անկյունում կա շոշափելի կարմիր կետ:

Դարձերես

Թղթադրամի մեջտեղի հատվածում Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին: Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրա ներքեւում մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերն են եւ «500» թիվը: Թղթադրամի վերեւի ձախ անկյունում «500» թիվն է, ներքեւի ձախ անկյունում՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը։ Թղթադրամի աջ մասում ուղղահայաց «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, որից ներքեւ՝ «500» թիվը։