Ատոմակայան. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերով
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «Известия»-ին հայտարարել է, որ Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության համար ռուսական առաջարկներից իրական այլընտրանքներ չկան։ «Մենք հայկական կողմին փոխանցել ենք մանրամասն մշակված առաջարկների փաթեթ։ «Ռոսատոմը» պատրաստ է ամենակարճ ժամկետներում սկսել նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով հայկական գործընկերների ցանկությունները։ Տեխնոլոգիական հուսալիության, արդեն ստուգված լուծումների, ֆինանսական գրավչության (ներառյալ շինարարություն, հետագա շահագործում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում) առումով իրական այլընտրանքներ չեն երևում», – ընդգծել է Գալուզինը։
Գալուզինի խոսքով՝ Մոսկվան մտադիր է նաև հետագայում հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Նա շեշտել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խաղաղ ատոմի ոլորտում ունեն համագործակցության հարուստ փորձ։ «Մեր ատոմային ոլորտի մասնագետները միևնույն՝ խորհրդային «դպրոցի» սաներ են և լավ են հասկանում միմյանց։ Այժմ մեր մասնագետները իրականացնում են համալիր աշխատանքներ, որպեսզի կայանը կարողանա կայուն և արդյունավետ աշխատել մինչև 2036 թվականը»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Գալուզինը նաեւ նշել է, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը