«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել է
Ըստ Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոյի՝ «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է Դոնեցկի շրջանում, «մարտական առաջադրանք կատարելիս»: Գորլիվկան Դոնբասի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված հատվածում է։
2022 թվականի դեկտեմբերին Գասպարյանը Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինի կողմից Դոնի Ռոստովի հվ․ ռազմ․ շրջանի շտաբ-բնակարանում պարգևատրվածների թվում է եղել։ Մինչ այդ նա կրել է պատիժ խիստ ռեժիմի բանտային գաղութում։
Գասպարյանը ձերբակալվել էր 2019 թվականի հոկտեմբերին՝ Մոսկվայի սրճարանում կողոպուտի փորձից հետո։ Դատարանը որոշել է, որ նա և նրա հանցակիցը, որոնք զինված են եղել տրավմատիկ ատրճանակով, փորձել են գողանալ սրճարանի հաճախորդից մեծ գումար պարունակող պայուսակ։ 2020 թվականի նոյեմբերին Գասպարյանը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտային գաղութում։
Բանտից ազատվելուց հետո նա կռվել է «Վագների» համար, իսկ ավելի ուշ դարձել «ԱրԲատի»՝ «Հայկական գումարտակի» հրամանատարը։
Նշենք նաև, որ 2025 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայի «Սքարլեթ Սեյլս» բնակելի համալիրում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էին «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանն ու նրա անվտանգության աշխատակիցներից մեկը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին