«Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են։ Անվտանգությանը այլընտրանք չկա։ Խաղաղությանը այլընտրանք չկա։ Մեր պետության վերականգնմանը այլընտրանք չկա», – ընդգծել է նա։
Նա նշել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի կունենան կարևոր միջազգային միջոցառումներ՝ պաշտպանական և անվտանգային ոլորտներում։
«Եվրոպայում մեր դիրքորոշումը պատշաճ կերպով կներկայացվի, նույնը՝ Ամերիկայի հետ հարաբերություններում։ Փաստացի հիմա մեր բանակցային խումբը գրեթե ամեն օր աշխատում է այդ փաստաթղթերի և այն առաջարկների շուրջ, որոնք կարող են արդյունք տալ հաջորդ հանդիպումների ընթացքում։ Եվ ամենակարևորը՝ որպեսզի մեր գործընկերները նույն կերպ տրամադրված լինեն, ինչպես մենք Ուկրաինայում ենք․ խաղաղությունը անհրաժեշտ է, իսկ անվտանգության հուսալի երաշխիքները միակ իրական հիմքն են, որպեսզի խաղաղությունը պահպանվի և որպեսզի ռուսները այս կամ այն հարվածով կամ իրենց այս կամ այն հիբրիդային գործողությամբ չխախտեն պայմանավորվածությունները», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Միաժամանակ նա հավելել է, որ ներկայում Եվրոպայում այլևս չեն մնացել երկրներ, որոնք չգիտեն, թե ինչ է նշանակում ռուսական միջամտությունը և ինչպիսի ապակայունացնող գործողություններ կարող է իրականացնել Ռուսաստանը։
Նա ընդգծել է, որ բոլորը տեսնում են, թե ինչ են անում ռուսական մարդասպանները, հրթիռներն ու դրոնները։
«Դրանցից պաշտպանությունը և անվտանգության երաշխավորումը պետք է լինեն շոշափելի և հիմք ստեղծեն երկարատև խաղաղության համար», – ընդգծել է Զելենսկին։


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...