TRIPP. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերով
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «Известия»-ի հետ զրույցում անդրադարձել է TRIPP նախագծին։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ TRIPP նախագծում իր մասնակցության պարամետրերը։ «Ինչ վերաբերում է «Տրամփի ճանապարհ» նախագծին, մենք արդեն արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել երևանյան գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը տարբեր ձևաչափերով», – ասել է Գալուզինը։
Գալուզինը նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը գտնվում է Ռուսաստանի երկաթուղու դուստր ընկերության կառավարման ներքո, երկրում գործում է ռուսական գծաչափը, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։ «Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերների դժվար կլինի»,- ասել է նա։ Գալուզինը նաև նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ էական մշակումներ արդեն արվել են եռակողմ ձևաչափով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը