Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են.
««Մաքուր Երևան» նախաձեռնությունը միավորում է երիտասարդ ստեղծագործողներին՝ արվեստագետների, դիզայներների և ճարտարապետների, ովքեր պատրաստ են իրենց գաղափարներով փոխել քաղաքի մաքրության վերաբերյալ հանրային ընկալումը:
Այն բաց մասնակցությամբ, ոչ առևտրային և կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է գտնել նորարարական ու կիրառելի լուծումներ քաղաքի տեսողական և լսողական միջավայրի բարելավման համար։
Ո՞ւմ համար է մրցույթը
- 14–35 տարեկան երիտասարդների համար
- Կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր։
Մրցութային աշխատանքները ներկայացվում են հետևյալ ուղղություններով․
- «Քաղաքը տեսանելի է» – վիզուալ արտահայտչամիջոցներ՝ փողոցային արվեստ, արվեստային գրաֆիկա, պատկերային լուծումներ։
- «Ինտերակտիվ քաղաք» – թվային, ինտերակտիվ և տեխնոլոգիական լուծումներ։
- «Քաղաքային փորձառություն» – ժամանակավոր կամ շարժական լուծումներ՝ pop-up ձևաչափեր, ֆիզիկական միջամտություններ և տարածական փորձարկումներ, որոնք կարող են կիրառվել քաղաքային միջավայրում։
- «Քաղաքը խոսում է» – հաղորդակցային և իրազեկման լուծումներ՝ վիզուալ կոչեր, տեղեկատվական նյութեր և հաղորդագրություններ։
Ինչպե՞ս են գնահատվելու աշխատանքները
Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական ժյուրիի կողմից՝ հաշվի առնելով առաջարկների նորարարական մոտեցումը, իրագործելիությունն ու կիրառելիությունը քաղաքային պայմաններում, տեխնիկական և կառուցվածքային որակը, ինչպես նաև հասարակական ազդեցությունը և էկոլոգիական կայուն զարգացման ներուժը։
Ի՞նչ է սպասվում մրցույթի ավարտին
- Մրցույթի արդյունքները կներկայացվեն հանրային ցուցահանդեսի ձևաչափով:
- Կլինեն բաց քննարկումներ և մասնագիտական մեկնաբանություններ:
Եթե ունես գաղափար, որը կարող է փոխել մեր քաղաքի մաքրության նկատմամբ մշակույթը, ուրեմն միացի՛ր «Մաքուր Երևան» մրցույթին․ քաղաք, որին արժանի ենք, քեզ է փնտրում։
Գրանցվելու համար լրացրեք հայտը այստեղ։
Գրանցման վերջնաժամկետ՝ 03.04.2026»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում