Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի Վենս
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատմական է համարում իր այցը Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո ասուլիսի ընթացքում։
«Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի: Ես իրոք հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր։ Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ ձեր երկրում»,- ասաց Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի վարչապետին, նշելով, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվիրված են այդ համագործակցությունն ամրապնդելուն։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել կնոջ և երեխաների հետ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը։


















































ԱՄՆ փոխնախագահը չի մեկնի Շվեյցարիա՝ Իրանի հետ հուշագրի ստորագրման արարողությանը
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը