Թրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա բացել Օնտարիոն Միչիգան նահանգի հետ կապող կամուրջը, քանի դեռ Կանադան Վաշինգտոնին չի փոխանցել օբյեկտի սեփականության իրավունքի առնվազն կեսը։
«Ես չեմ թույլատրի բացել այս կամուրջը, քանի դեռ Միացյալ Նահանգները չեն ստացել ամբողջական փոխհատուցում այն ամենի համար, ինչ մենք նրանց տվել ենք, ինչպես նաև քանի դեռ Կանադան չի սկսել վերաբերվել ԱՄՆ-ին այն արդարությամբ և հարգանքով, որոնց մենք արժանի ենք։ Մենք անմիջապես կսկսենք բանակցությունները։ Հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք նրանց տվել ենք, մենք պետք է տիրապետենք այս ակտիվի առնվազն կեսին»,-գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում։
Նա ընդգծել է, որ առաջացած խնդրի մեղավորը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման է, ով «անխոհեմաբար հրաժարվել է իրավունքներից, որպեսզի նրանք կարողանան շրջանցել օրենքը և չօգտագործել որևէ ամերիկյան արտադրանք, ներառյալ՝ պողպատը»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը