Թրամփը երկու հնդկահավերին Գոհունակության օրվա նախօրեին ներում է շնորհել (Լուսանկարներ)
Նախագահ Դոնալդ Թրամփը երկու հնդկահավերին Գոհունակության օրվա նախօրեին ներում է շնորհել `հետեւելով հին նախագահական ավանդույթին:
AP-հաղորդմամբ՝ Wishbone եւ Drumstick հնդկահավերն այդպիսով պաշտոնական հետաձգում են ստացել:
Թրամփը նշել է, որ ինքը եւ առաջին տիկինը Սպիտակ տանը բազմաթիվ հյուրերի են հյուրընկալել, այդ թվում, համաշխարհային առաջնորդների, Կոնգրեսի անդամների: «Բայց մենք դեռ չենք հյուրընկալել այնպիսի այցելուների, ինչպիսին մեր Drumstick հյուրն է», - կատակել է Թրամփը:
«Ես ուրախ եմ հաղորդել, որ ի տարբերություն միլիոնավոր այլ հնդկահավերի, Drumstick-ին պայծառ ապագա է սպասվում», - ասել է նա:
Նրա խոսով՝ Drumstick-ը եւ Wishbone-ը Virginia Tech-ում կապրեն իրենց կյանքի մնացած մասը՝ միանալով անցյալ տարվա Tater եւ Tot հնդկահավերին, որոնք Բարաք Օբամայի կողմից էին համաներում ստացել:
Համաներման արարողակարգին մասնակցել են նաեւ նախագահի դուստր Իվանկան եւ իր ամուսինը, ինչպես նաեւ Մելանյայի ծնողները:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել