Ներքին հակամարտություն ԿԳ նախարարության եւ ԲՈՀ-ի միջեւ
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Նոր մշակվող նախագծի համաձայն այս կառույցն արդեն անիմաստ է դառնում: Սակայն իրականում օրենքի ծնունդն այդքան էլ գիտության հանդեպ վերաբերմունքով չի պայմանավորված:
Կա շատ հին «վերք»: Տեւական ժամանակ է, որ ԿԳ նախարարության եւ ԲՈՀ-ի միջեւ ներքին հակամարտություն կա: Նախարարությունն ամեն կերպ ցանկանում է անմիջական ներկայություն ունենալ յուրաքանչյուր գիտնականի «կայացման» գործում, սակայն ԲՈՀ-ն ընդդիմանում է:
Երկար պայքարից հետո նախարարությունը գտել է ելքը` օրենքով «փակել» այս կառույցը: Դեռ մեծ հարց է, թե որքան կօգնի դա գիտությանը, ինչ կշահեն գիտնական դառնալ ցանկացողները, բայց եթե այդ նախագիծը օրենք դառնա, կնշանակի` ԿԳՆ-ն հաղթեց իր «անհնազանդ» ենթակային»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է