«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվել
«Վաշինգտոն Փոստ»-ի (WP) գործադիր տնօրեն և հրատարակիչ Ուիլյամ Լյուիսը հրաժարական է տվել, աշխատակիցներին ուղղված նամակում հայտարարել է թերթի Սպիտակ տան բյուրոյի ղեկավար Մեթ Վայզերը։ Հայտարարությունը հաջորդում է հրատարակության համար աշխատող 800 լրագրողներից ավելի քան 300-ին աշխատանքից ազատելու որոշմանը։
«Իմ պաշտոնավարման ընթացքում դժվար որոշումներ են կայացվել՝ «The Post»-ի կայուն ապագան ապահովելու համար, որպեսզի այն կարողանա շարունակել միլիոնավոր ընթերցողների համար ամեն օր հրապարակել բարձրորակ, անաչառ նորություններ՝ առաջիկա տարիների ընթացքում»,-ասել է Վայզերը։
Ջեֆ Դ’Օնոֆրիոն նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնակատար:
«Դոու Ջոնս»-ի նախկին գործադիր տնօրեն և «The Wall Street Journal»-ի հրատարակիչ Ուիլյամ Լյուիսը նշանակվել է WP-ի պաշտոնում 2023 թվականին՝ զգալի ֆինանսական կորուստների ֆոնին։ Նա փոխարինել է Ֆրեդ Ռայանին, որը գրեթե մեկ տասնամյակ ծառայել է որպես հրատարակիչ և գործադիր տնօրեն։
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող թերթի ֆինանսական տնօրեն Ջեֆ Դ’Օնոֆրիոն կծառայի որպես ժամանակավոր հրատարակիչ և գործադիր տնօրեն, հաղորդում է «WP»-ն։ Դ’Օնոֆրիոն թերթին միացել է 2025 թվականի հունիսին՝ Google-ում, Yahoo-ում և այլ ընկերություններում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը