Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ Իշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքեր Ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են Նիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն «Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբ Ավտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբ

Ազգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինՊատրաստ ենք շարունակել կատարել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի դերը. ԳալուզինՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. ԼավրովԹՐԻՓՓ-ի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ ՎենսՊատրաստ ենք քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը տարբեր ձևաչափերով․ ՌԴ փոխարտգործնախարար«Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱրփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնումՀայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերՋեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ ենՓոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ)Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի ՎենսՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետՆիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներինԵրևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է The Guardian-ի լրագրողինԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներովԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավելԶելենսկի. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ ենԹուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքինԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբԱվտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբYouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ ՀայաստանումՀարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվովԱյս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը«Վաշինգտոն Փոստ»-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրինԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ Ճապոնիայում
Հայաստան

3 մլն-ից ավելի դրամ` գրենական պիտույքներին. Կառավարական գնումները շարունակվում են

Հայաստանում օպտիմալացման տարի է, նպատակն էլ հստակ է՝ միջոցների տնտեսում։ Ու քանի դեռ կառավարությունը միջոցները տնտեսում է դպրոցների, շուտով արդեն՝ մանկապարտեզների, համայնքների միավորման հաշվին, կառավարության մանրածախ գնումները և գնման ընթացակարգը, ըստ էության, շարունակում են մնալ անփոփոխ։

«Հրապարակը» պարբերաբար անդրադառնում է կառավարության կողմից կատարվող գնումներին, ուսումնասիրում պայմանագրերը և ներկայացնում ամենաուշագրավ գնումները։

Այսպես՝ կառավարության կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2017 թվականի հուլիսի 7-ին պայմանագիր է կնքել «Սամվել Կարապետյան Ա/Ձ»-ի հետ։ Ըստ պայմանագրի՝ նախարարությունը մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը պարտավորվում է վճարել 480 հազար ՀՀ դրամ՝ ձեռք բերելու համար հրապարակախոս Սամվել Կարապետյանի վերջերս լույս տեսած եռալեզու գրքի 60 օրինակ, այսինքն՝ մեկ գրքի համար վճարելով 8 հազար ՀՀ դրամ։

2017 թվականի մարտի 3-ին արտակարգ իրավիճակների նախարարության և «ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ»-ի միջև կնքված թիվ PD-146-03-17 պայմանագրի գործողության շրջանակներում ձեռք է բերվել 200 հազար ՀՀ դրամ արժողությամբ նամականիշներ։ Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին նույն՝ «ՀԱՅՓՈՍՏ ՓԲԸ»-ի հետ պայմանագիր է կնքել նաև Արարատի մարզպետարանը և ձեռք բերել 112 հազար 5 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ նամականիշներ։

Գիր-գրականության հանդեպ գերատեսչությունների սերն այսքանով չի ավարտվում։ Այսպես՝ Արմավիրի մարզպետարանը «ՍԱՏԻՆԳ» ընկերության հետ 2017 թվականի փետրվարի 16-ին պայմանագիր է կնքել և ըստ այդմ ձեռք բերել 416 հազար 3 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ գրենական պիտույքներ, այդ թվում՝ արագակար, թղթապանակներ, հաշվասարք, թանաք, ինքնահոս գրիչ, մատիտներ, թղթապանակ-պատվոգիր, դակիչ, քանոն, տնտեսող լամպեր, աղբարկղ, դռան փականներ, ջրի ծորակ և այլն։ Նույն օրը «ԿԱՊԻՏԱԼ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ընկերության հետ Արմավիրի մարզպետարանը կնքել է մեկ այլ պայմանագիր՝ ձեռք բերելով 495 հազար ՀՀ դրամ արժողությամբ A4 ֆորմատի թղթեր։

«Իր փայ» գնումներն է կատարել նաև ՀՀ արդարադատության նախարարությունը, որը «ՊՐԵՄԻՈՒՄ ՊՐԻՆՏ» ընկերության հետ մայիսի 24-ին կնքած պայմանագրով ձեռք է բերել 444 հազար ՀՀ դրամ արժողությամբ նոթատետրեր։ Պայմանագրի նկարագրության բաժնից տեղեկանում ենք, որ նախարարությունը պայմանագրի շրջանակներում ձեռք է բերել 60 հատ կաշվե կազմով նոթատետր՝ նախատեսված ղեկավարի համար՝ միավորի համար վճարելով 4 հազար ՀՀ դրամ, 60 հատ սովորական՝ միավորի համար վճարելով 2 հազար ՀՀ դրամ, 120 հատ էլ փոքր նոթատետր՝ 7 հարյուր դրամ արժողությամբ։ Նույն ընկերության հետ նախարարության կողմից կնքված մեկ այլ պայմանագրով կրկին ձեռք են բերվել նոթատետրեր և կաշվեպանակ։ Այս անգամ նախարարությունը «ՊՐԵՄԻՈՒՄ ՊՐԻՆՏ» ընկերությանը վճարել է 99 հազար ՀՀ դրամ։ Ընդհանուր հաշվով արդարադատության նախարարությունը նոթատետրերի համար վճարել է 543 հազար ՀՀ դրամ։

ՀՀ կառավարության աշխատակազմը 2017 թվականի ապրիլի 14-ին «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ընկերության հետ պայմանագիր է կնքել և ըստ այդմ ձեռք բերել 995 հազար ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք։ Մասնավորապես՝ 7 հատ գրասեղան՝ միավորի համար վճարելով 80 հազար ՀՀ դրամ, 3 հատ կցասեղան՝ յուրաքանչյուրը 70 հազար ՀՀ դրամ արժողությամբ, 3 հատ բազկաթոռ՝ յուրաքանչյուրը 75 հազար ՀՀ դրամ արժողությամբ։

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն փետրվարի 16-ին պայմանագիր է կնքել «ԿԱՐԱՆԴԱՇ» ընկերության հետ՝ ձեռք բերելով 530 հազար 9 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային պիտույքներ, այդ թվում՝ 35 հատ սեղանի օրացույց՝ 31 հազար 5 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ, 40 հատ նոթատետր՝ 80 հազար ՀՀ դրամ արժողությամբ, 4 հարյուր հատ ստվարաթուղթ՝ 52 հազար ՀՀ դրամ արժողությամբ և այլն։

Նույն օրը մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ընկերության հետ։ Ըստ այդմ ձեռք է բերվել արդեն 968 հազար 5 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային պիտույքներ, այդ թվում՝ 2 հարյուր հատ թղթապանակ՝ 200 հազար ՀՀ դրամ արժողությամբ, 2 հարյուր հատ A4 ֆորմատի թուղթ՝ 320 հազար ՀՀ դրամ արժողությամբ և այլն։

Ընդհանուր հաշվով կառավարությունը վերոնշյալ պայմանագրերով ձեռք է բերել 3 մլն 266 հազար 2 հարյուր ՀՀ դրամ արժողությամբ միայն գրենական, գրասենյակային պիտույքներ։

Հ․Գ․_ Էլեկտրոնային այս դարում նվազագույնը անհասկանալի են թանկարժեք նոթատետրերի, ծրարների, առավել ևս՝ օրացույցների գնումները, մանավանդ, երբ այսօր հեռախոսն ու համակարգիչը «անվճար» տրամադրում են գրելու հարթակն էլ, «գրիչն» էլ՝ իրենց էլեկտրոնային օրացույցներով ու հաշվիչ հավելվածներով հանդերձ։_