Այս տարի Ամանորի եւ Ծննդյան տոներին կհանգստանանք դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 8-ը
Առաջիկա Ամանորին ու Ծննդյան տոներին հանգստյան օրերի քանակը չի կրճատվի՝ ի տարբերություն հաջորդ տարվա:
Դեռ անցյալ տարվանից հանրությանը հայտնի է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տեսակետը՝ սահմանված ոչ աշխատանքային օրերի քանակի վերաբերյալ:
«Հանգստյան օրերը շատ չէ՞ին: Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- 2017-ի՝ կառավարության առաջին նիստի ավարտին ասել էր Կարեն Կարապետյանը: Մինչ այդ նա նաեւ հայտարարել էր, որ մեր երկրում առկա տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է:
Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, այսօր պատասխանելով մեր հարցին, ասաց, որ այս անգամ հանգստյան օրերի փոփոխություն չի լինի՝ հաշվի առնելով, որ 2018 թվականի հունվարի 6-7-ը շաբաթ եւ կիրակի է: «Բայց հաջորդ տարվանից ոչ աշխատանքային օրերը փոփոխության են ենթարկվելու»,-տեղեկացրեց նա՝ հավելելով, որ այժմ քննարկվում է, թե քանի հանգստյան օր պետք է նախատեսել:
Դեռեւս չփոփոխված «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորը եւ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ին (Սուրբ ծնունդ եւ Հայտնություն): Սրանք բոլորը ոչ աշխատանքային օրեր են: Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է:
Այսպիսով, 2018 թվականին աշխատանքային շաբաթը կսկսվի հունվարի 8-ին: 2017-ի դեկտեմբերի 29-ը ուրբաթ է, որն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի այս տարվա վերջին աշխատանքային օրը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է