Մետրոպոլիտենում զինված մարդու մասին կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել է
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենում զինված մարդ լինելու մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նրա խոսքով` այսօր` ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի հատվածում մի ժամից ավելի է, որ երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով եւ հրազենով, դուրս է եկել եւ սպառնում է քաղաքացիներին։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է