Դատավորի մտերիմները վաճառքի են հանել նրան պատկանող բիզնեսները
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի՝ Լեւոն Արազյանի մտերիմները վաճառքի են հանել նրան պատկանող բիզնեսները: Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհի վրա է գտնվում «Չոռնի Անգել» գիշերային ակումբը, որը ըստ լուրերի՝ պատկանում է դատավորի հորը՝ Ռուբեն Արազյանին: Վերջինիս կնոջը՝ Կարինե Միքայելյանին են պատկանում «Beaty Ri Ki Salon»-ը, «Գալստյան Մարիաննա» ԱՁ-ն, որը հաշվառված է Մասիսում եւ զբաղվում է դեղատներում մանրածախ առեւտրային գործունեությամբ, ըստ լուրերի՝ «Ներսիկ» արտադրական կոոպերատիվը եւս Ռուբեն Արազյանին է պատկանում, եւ այսպես շարունակ: Եվ ահա մարզում, տարածված լուրերի համաձայն, Արազյանի հարազատները վաճառքի են հանել նրան պատկանող գույքը, որպեսզի թերեւս կարողանան օգնել դատավորին՝ գրավի դիմաց ազատ արձակելու համար: Սակայն մինչ օրս փորձերը անցնում են ապարդյուն: Վերջինիս պաշտպանը հիմա էլ ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել, որ նրա խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով, սակայն դեռես ՀՀ վերաքննիչը որոշում չի կայացրել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել