Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալված արքայազններին առաջարկել են ազատություն իրենց փողերի դիմաց
Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներին և գործարարներին պետությանը հանձնել իրենց կարողության և բիզնեսների մի մասը՝ ազատության դիմաց: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Թերթը նշել է, որ այդկերպ կառավարությունը պատրաստվում է համալրել պետական գանձարանը հարյուրավոր միլիարդ դոլարով:
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ ձերբակալվածների մի մասը, որոնցից շատերին տեղավորել են Էր Ռիադում գտնվող Ritz-Carlton հյուրանոցում, պատրաստ են համաձայնել գործարքին:
«Նրանք բանակցություններ են վարում Ritz-ում գտնվողների մեծ մասի հետ: Տվեք փողերը և կարող եք ազատ լինել»,- ասել է աղբյուրը:
Թերթի զրուցակիցներից մեկի խոսքերով՝ ձերբակալված միլիարդատերերից մեկին առաջարկել են պետությանը փոխանցել իր կարողության 70 տոկոսը կոռուպցիոն գործունեության հասցրած վնասները փոխհատուցելու համար:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, գործարքից ստացված միջոցները պետք է օգնեն թագավորությանը լրացնել բյուջեի դեֆիցիտը, որն անցած տարի հասել է 75 միլիարդ դոլարի նավթի գների անկման հետևանքով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավոր և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ վերին իշխանական օղակներում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված լայնածավալ արշավի շրջանակում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել