«Դոնալդ Թրամփն ինձ ասաց, Միշա, ի՞նչ ես կարծում՝ եթե նորից առաջադրվեմ նախագահի պաշտոնում։ Ես պատասխանեցի, որ ըստ իս, դուք շատ լավ շանսեր ունեք»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցում։
Ինչպես նշել է Վրաստանի նախկին նախագահը, այնուհետև Թրամփն իրեն ասել է, որ իր շրջապատում այդ հնարավորություններին ոչ ոք չի հավատում։
«2013 թվականին՝ արդեն իմ նախագահությունից հետո, ես Նյու Յորքում էի, երբ Մայքլ Քոհենը զանգահարեց ինձ և ասաց, որ Դոնալդը ցանկանում է խոսել ինձ հետ և հեռախոսը փոխանցեց նրան։ Դոնալդը հարցրեց, թե ես որտեղ եմ։ Ես նրան ասացի, որ Նյու Յորքում եմ, և եթե ուզում ես, այցելիր ինձ։ Նա խոստացավ, որ կայցելի ինձ Ուիլյամսբուրգում, ապա ի միջիայլոց հարցրեց՝ ինչ կասես, Միշա, եթե ես նորից առաջադրվեմ նախագահի պաշտոնում։ Ես պատասխանեցի՝ Դուք գիտեք իմ կարծիքն այս հարցում, մենք արդեն բազմիցս խոսել ենք, իհարկե, կարծում եմ, որ շատ լավ շանսեր ունեք։ Նա պատասխանեց՝ որքան գիտեմ, իմ շրջապատում ոչ ոք չի հավատում, որ ես նման հնարավորություն ունեմ։ Ես նրան գոտեպնդեցի և ասացի՝ մի՛ հավատա նրանց։ Այնուհետև նա Մայքլին ասաց՝ տեսնում ես, տեսնում ես, ես քեզ ասում էի, որ Միշան էլ է ասում, որ ես շանսեր ունեմ»,-գրում է Միխեիլ Սահակաշվիլին։


















































Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկայում է նրա թունավորման մասին
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը