Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկայում է նրա թունավորման մասին
Բանտարկության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջության բժշկական եզրակացության վերլուծությունը վկայում է նրա հավանական թունավորման մասին, հայտնել է փորձաքննություն անցկացրած «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարիանին:
Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Բժշկական եզրակացությունը բաղկացած է 188 էջից, նաև ուսումնասիրվել են 3 հազար էջ փաստաթղթեր, ստացվել է (Սահակաշվիլիի) մազերի փորձաքննությունն Ամերիկայից: Բոլոր ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա եզրակացնում ենք, որ նրա առողջության վատթարացման պատճառը, մեծ հավանականությամբ, թունավորումն է», – ասել է Ջիշկարիանին: Նրա խոսքով՝ Սահակաշվիլիի օրգանիզմում սնդիկի մակարդակը թույլատրելի սահմանները գերազանցում է 42 տոկոսով, հայտնաբերված է թունավորում նաև այլ նութերով. նախկին նախագահի կյանքի պահպանման նպատակով նրան անհրաժեշտ է թույլ տալ մեկնել արտասահման բուժման:
Ջիշկարիանին նաև նշել Է, որ Սահակաշվիլիի առողջության մասին ամբողջ տեղեկատվությունը հանձնվել է Վրաստանի նախագահի վարչակազմին: Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին, ինչպես նաև նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել էին ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով նրա հնարավոր թունավորման մասին: Նրանց տվյալներով՝ այդ մասին է վկայում «էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության բժշկական եզրակացությունը, որն առայժմ չի հրապարակվել և պատրաստվում է՝ ներկայացվելու օտարերկրացի փորձագետներին: Վրաստանի իշխանությունները կոչ են անում ձեռնպահ մնալ Սահակաշվիլիի հնարավոր թունավորման մասին վաղաժամ եզրակացություններից և պլանավորում են անցկացնել առանձին թունաբանական փորձաքննություն:


















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները