«Հունիսի 12-ի» գործով կալանքի տակ գտնվող մեղադրյալներն ազատ արձակվեցին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արամայիս Ասատրյանի որոշմամբ փոխվեցին «Հունիսի 12-ի» գործով կալանքի տակ գտնվող մեղադրյալների խափանման միջոցները։
Բավարարելով պաշտպանների միջնորդությունները՝ դատավորմ այսօր մեկնարկած դատական լսումների ընթացքում փոխեց կալանքի տակ գտնվող 4 մեղադրյալի խափանման միջոցները ՝ կիրառելով բացակայելու արգելք։ Տնային կալանքի տակ գտնվող 8 մեղադրյալի խափանման միջոցները նույնպես փոխվեցին բացակայելու արգելքով, նրանք ազատ արձակվեցին դատական նիստերի դահլիճից։
Նշենք, որ գործով անցնում է 16 մեղադրյալ։
Ավելի վաղ մեկնարկել են հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների դեմ հարուցված գործով նախնական դատալսումները։
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին , Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի,Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին , Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին,Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից միայն Էդգար Յուխանաևն է մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զանգվածային անկարգությաններին մասնակցելու հատկանիշներով:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հետևանքով շուրջ 101 անձ ստացել էր տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել էր դաստակը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում