Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Քիչ առաջ հրավիրված էի Քննչական կոմիտեի կենտրոն բաժին, քննիչը ծանոթացրեց, որ ինձ առաջադրվում է նոր մեղադրանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով ( քր. օր. 489 հոդված): Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյան
Նա, մասնավորապես, նշել է. «Հայտարարվեց նախաքննության ավարտ, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, գործը կուղարկվի դատարան:
Մեղադրանքի զավեշտն այն է, որ ըստ գլխավոր դատախազության, ես ցանկացել եմ պլաստմասե շշով հարվածել վկային և նրա հասցեին հնչեցրել եմ ծայրահեղ ծանր վիրավորանք պարունակող հայոյանք: Վկան ինչպես միշտ ոստիկն է, Էրեբունու բաժնի պետի տեղակալ:
Հիմա ինչպես ասում է Ալեքսանդր Կոչուբաևը, внимание вопрос, ո՞վ և ինչպե՞ս գնահատեց իմ ցանկությունը, կամ եթե ցանկանում էի խփել, ինչի՞ չեմ խփել, ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտել իրականացնեմ ցանկությունս, սրանք հարցեր են, որ կպարզվեն դատարանում...
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից