Կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ տալ Կոտայքի նախկին մարզպետին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ հատկացնել բնապահպանության նախկին նախարար եւ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի «Հանարդնախագիծ» ընկերությանը. այս անգամ հատկացվել է 20 մլն 722 հազար դրամ:
Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունն անցած ամիս ընկերության հետ պայմանագիր է կնքել, որ 400 քմ տարածքի համար վճարելու է 20 մլն 722 հազար դրամ: Հանրապետության հրապարակի հարեւանությամբ՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող այդ տարածքը զբաղեցնում է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, որի ղեկավար կազմը նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ նստում է կառավարության կենտրոնական մասնաշենքում՝ վարչապետի հետ միասին: Ա. Հարությունյանը կարողացել է այդ խիստ եկամտաբեր շենքը ձեռք բերել ավելի քան 10 տարի առաջ, երբ քաղաքաշինության նախարարն էր:
Պետգույքի կառավարման վարչությունը մեկ այլ պայմանագրի համաձայն նույն՝ «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալում է 1750 քմ մակերեսով մեկ այլ տարածք արդեն Ֆինանսների նախարարության համար: Այս տարածքը զբաղեցնում է շենքի մոտ երկուսուկես հարկաբաժինները, եւ դրա համար արդեն պետբյուջեն «Հանարդնախագծին» պետք է վճարի 103 մլն 614 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)