Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»

Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան
Հայաստան

Հնարավոր էր Տեղ գյուղի միջադեպը կանխել. Մովսես Հակոբյան

Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը կարող էր կանխվել, եթե Հայաստանը ճիշտ ժամանակին այնտեղ դիրքեր տեղադրեր և ամրաշինական կառույցներ ստեղծեր, որը չի արվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգությանը։

Ճիշտ ժամանակին ասելով` Հակոբյանը նկատի ունի 2022 թվականի օգոստոսից մինչև այս տարվա ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Երևանն ու Բաքուն ձեռք են բերել պայմանավորվածություն, ըստ որի նշված ժամանակահատվածում ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:

Հակոբյանի կարծիքով` այստեղ ոչ թե զինվորականների, այլ կառավարման խնդիր է։

«Բացթողումն այն է, որ իմանալով, որ ապրիլի 1–ից ճանապարհի փոփոխություն է կատարվելու և այդտեղ պետք է նոր դիրքեր տեղադրվեն, մենք ոչինչ չենք արել։ Խնդիր չի առաջադրվել, որ նախօրոք խրամատներ փորվեն, դիրքեր փորվեն, բարենպաստ դիրքերն առաջինը մենք զբաղեցնենք, որովհետև հակառակորդը դեռևս այնտեղ չէր։ Իշխանությունը հույսը դրել է «բարեկիրթ» Ադրբեջանի վրա, որ ադրբեջանցիները կգան, կպայմանավորվեն։ Այսքան փորձություններից հետո մենք խելքի չեկանք, որ Ադրբեջանը բարեկիրթ չէ»,–ասաց նա։

Միևնույն ժամանակ ԳՇ նախկին պետը ընդգծում է, որ,, Ադրբեջանը Հայաստանից խելացի գտնվելով, ապրիլի 1–ից մեկ օր առաջ կարևորագույն դիրքերը զբաղեցրել է, ընդ որում` նաև ՀՀ տարածքում և մեր երկրի տարածքում փորձում է դիրքեր բարելավել և դիրքեր տեղադրել։

Հակոբյանը վստահեցնում է` հակառակորդը հիմա թույլ չի տա հայկական կողմին այնպիսի դիրքեր տեղադրել, որը հետագայում իրենց կարող է վնաս պատճառել։ Եվ Տեղում տեղի ունեցած միջադեպի պատճառը ոչ թե ադրբեջանական մեքենայի ՀՀ դիրքերին մոտենալն է, այլ այն, որ այդ մեքենան եկել էր իրենց պահանջը ներկայացնելու, որ թույլ չեն տալու այնտեղ դիրքավորվել։

«Այդ սյուժեն անկախ մեքենայի մոտենալուց տեղի էր ունենալու։ Սպասել ենք թուրքերը տեղադրեն իրենց դիրքերը, մեզ դուր չի եկել, դրանից հետո փորձում ենք մենք տեղադրել։ Օգոստոսից մինչև հիմա մենք հնարավորություն ունեինք այնտեղ և՛ դիրքեր, և՛ ամրաշինական կառույցներ ստեղծելու, որ այսպես հապճեպ, բաց դաշտում չփորձեին այդպիսի խնդիրներ լուծել։ Հիմա ինձ համար անհասկանալի է` այսօր ինչ իրավիճակ է այնտեղ` ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, ո՛չ բարեկամություն»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Տեղում կատարվածի հանգուցալուծմանը, Հակոբյանն ասում է` միշտ կա երկու ելք` կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղություն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որ կողմը որն է նախընտրում։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։