Այս փորձանքներին ոնց բացատրես, որ երբ մարդը մահանում է, ոչ նախապես և ոչ էլ՝ մահանալու օրը, գերեզման չեն փորում
Երեկ տեսա, որ եռաբլուրում գերեզմանների փոսեր կան փորված և ամենազավեշտալին՝ «նոր զոհեր ունե՞նք» հարցի պատասխանն էր՝ «չէ, նավսյակի ենք փորել»: Չանցավ կես օր և զոհեր ունեցանք: Այս փորձանքներին ոնց բացատրես, որ երբ մարդը մահանում է, ոչ նախապես և ոչ էլ՝ մահանալու օրը, գերեզման չեն փորում: Գերեզմանը փորում են թաղման օրը, կամ առնվազն՝ հոգեհանգստյան կարգից հետո:
Արդեն չեմ զարմանում ոչնչի վրա, ոչնչի, բայց այս տրագիկոմեդիային պետք է վերջ դրվի: Հասկացանք՝ շտապում եք: Բոլորիս էլ կթաղեք, մի տվայտվեք: Կհասցնեք:
Ես Ձեր «խաղաղության դարաշրջանի» թեզին կամ այսպես ասած խոստմանը անվերապահ հավատում եմ: Հողի տակ մեռելային խաղաղություն է: Կամ միանգամից բոլորիս սպանեք, թաղեք կամ եթե որոշել եք մանր-մանր, մարմանդ-մարմանդ ոչնչացնել, ասեք՝ իմանանք, գլխներիս ճարը տեսնենք:
Հակացանք, այլևս անիմաստ է քննարկել թե ովքեր եք և ի՞նչ եք ուզում, կլինի՞ մի անգամ մեզ ընդառաջեք, պարզ ասեք ձեր անելիքը, օրը,թեկուզ մոտավոր՝ պլյուս մինուս 50 օր, որ «խաղաղության դարաշրջան» մտնելուց առաջ մեր կիսատ թողած գործերը ավարտենք:
Մարդ ենք, անասուն չենք....


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել