Օղակը գնալով սեղմվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է Արցախի կյանքի ճանապարհի փակման չորրորդ ամիսը։ 2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպան ֆեյք-ակտիվիստների միջոցով Արցախի հանքերում մոնիթորինգ իրականացնելու պահանջով փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, սակայն կյանքը ցույց տվեց, որ Ադրբեջանի նպատակներն այլ էին՝ ամբողջությամբ տիրանալ Արցախին։ Եվ հակադրվելով միջազգային հանրության կոչերին, Հաագայի դատարանի որոշմանը, Ադրբեջանը մինչ օրս շարունակում է արգելել Արցախ ելումուտը՝ ակնկալելով, որ արցախցիները զենքը վայր կդնեն եւ կհամաձայնեն իրենց պահանջներին։
Ուշագրավ է, որ երեկ Արցախի իշխանությունները Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում եւ ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ «հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար», ինչը նշանակում է, որ օղակն այնքան է սեղմվել, որ արցախյան կողմն է նախաձեռնողականություն դրսեւորում։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մեկ անգամ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, թե այդ հանդիպումներում պետք է վերաինտեգրման հարցեր քննարկվեն, եւ արցախցիներին հրավիրեցին Բաքու ու մերժում ստացան։ Հիմա Արցախը փորձում է վերականգնել երկխոսությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել