Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման շրջանակում պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ հետ՝ ջազ համերգ կազմակերպելու համար
Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը 20.02.2023թ․ մեկ անձին գնման շրջանակներում պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ հետ ջազ համերգ կազմակերպելու համար՝ 89.280.000 դրամով։
Համաձայն «Գնումների մասին» օրենքի՝ այս դեպքում մեկ անձին գնում կարող է կատարվել, եթե ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից կամ եթե արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ։
Փաստորեն, կամ Հայաստանում ուրիշ համերգ կազմակերպող չկար, կամ էլ այս համերգի կազմակերպման որոշումը կայացվել է արտակարգ պայմաններում, օրինակ, ոտքի վրա։
Մեկ անձից գնումով միջոցառում կազմակերպվել էր նաև գիրք նվիրելու օրը՝ 35.000.000 դրամով։
Իսկ իրականում, սա ուղղակի խայտառակություն է, երբ միջոցառումների կազմակերպումը իրականացվում է մեկ անձից գնումով, և ստացված ծառայությունը չափելի և համադրելի չէ, և չկա որևէ հիմնավորում՝ ինչպես է հաշվարկվել 89.280.000 դրամը։ Չկա նաև որևէ հիմնավորում, թե ինչու պետք է նման մասշտաբի համերգ կազմակերպել՝ վճարելով այսքան մեծ գումար։
Եվ, որպեսզի նման դեպքերը չարժանանան իրավապահ մարմինների ուշադրությանը, առաջարկում եմ «Գնումների մասին» օրենքում լրացում կատարել, համաձայն որի, թույլատրվում է իրականացնել մեկ անձից անսահմանափակ գնումներ, եթե ընտրություններին մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ։
#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԵրևան»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել