Ադրբեջանցիները մտել են Սիսիանի բնակչի տուն
Երեկ ուշ գիշեր Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել եւ փորձել մուտք գործել բնակիչներից մեկի տուն։ Բնակիչը կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։ Նրանք եղել են զինվորականի հագուստով։
Մեզ հաջողվեց ճշտել, որ ադրբեջանցիները փորձել են մուտք գործել Մաթեւոսյանների տուն, դուռը նրանց առջեւ բացել է տիկին Շուշիկը, որը մեզ հետ զրույցում չցանկացավ տհաճ միջադեպի մասին մանրամասնել հայտնել․ «Խնդրում եմ, թողեք հանգստանամ․․․ով չէր վախենա, այո, վախեցել եմ»։ Պատմեց, որ դուռը բացել է, իր անցանկալի հյուրերը ոչինչ չեն խոսել, սակայն նրանց արտաքինից հասկացել է, որ ադրբեջանցիներ են, աղմուկ է բարձրացրել, դիմել ոստիկանությանը․ «Ոչ մի բան չխոսացին, բայց ամեն ինչ պարզ էր։ Ընտանիքիս անդամները տանն էին, բայց ես բացեցի դուռը»։
Կինն ասաց, որ երեք հոգի են եղել։ Սիսիանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ավելի ուշ մեկ այլ բնակավայրում իրավապահները գտել են ադրբեջանցիներից մեկին եւ տարել ոստիկանության Սիսիանի բաժին, իսկ մյուս երկուսը փախուստի են դիմել։ Ոստիկանության Սիսիանի բաժնից մեզ փոխանցեցին, որ հաստատում են ադրբեջանցիների ներթափանցման փաստը, սակայն այլ մանրամասներ չհաղորդեցին։ Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ երկուսը փախուստի են դիմել, ասացին․«Ով ասաց, որ երեքն են եղել, միգուցե վեցն են, ես ասացի՝ այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանությում հայտնված ադրբեջանցին պարզաբանել է, թե տարածքը շփոթել է։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել