Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»

Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. Ալիև
Հայաստան

«Հասկանում ենք՝ եթե շատ մոտ գնանք հողերին, թշնամին կկրակի. շրջափակումը թշնամու գործողությունների վրա որևէ կերպ չի ազդել». Կարմիր Շուկայի ղեկավար

Ապրիլի 9-ին՝ Սուրբ Հարության տոնի օրը, Ադրբեջանը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ուղղությամբ հերթական սադրանքին է դիմել՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը պաշտոնական հաղորդագրությամբ տարածել է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահներն ուղեկցել են մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը ներկայացնելով Կարմիր Շուկայում տիրող իրավիճակը՝ ասաց, որ տվյալ պահին վիճակն ընդհանուր առմամբ նորմալ է։

«Փառք Աստծո, մինչև այս պահը գյուղատնտեսական աշխատանքների մասով դեռևս խնդիր չի եղել։ Աշխատում ենք հիմնականում շփման գծին շատ մոտ հողատարածքները չմշակել, բայց այս պահին կոնկրետ Կարմիր Շուկայի մասով նման խնդիր դեռ չենք ունեցել։

Միանշանակ, եթե աշխատանքներ են իրականացնում, խաղաղապահները կանգնում են, իմ իմացությամբ են այդ աշխատանքները տեղի ունենում։ Նման իրավիճակում և նման միջդիրքային հատվածում անպայման խաղաղապահների միջնորդությամբ են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնում»,- նշեց Նարեկ Աթայանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, Կարմիր Շուկայի ղեկավարն ասաց, որ ինչպես ամբողջ Արցախում, այնպես էլ՝ Կարմիր Շուկայում իրավիճակը նույնն է։

«Մարդիկ գարնանացան աշխատանքներով են զբաղված, ինչ կախված է մեզանից, բնակչության համար ամեն ինչ անում ենք։ Մնացածն արդեն ժամանակի խնդիր է, և հումանիտար խնդիրների հետ կապված հարցերը դեռևս կարողանում ենք լուծել։ Թեպետ մեկ-երկու օր ուշացումով աշխատում ենք ամեն ինչ հասցնել գյուղ, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքները։

Գարնանացան աշխատանքների հետ կապված՝ դիզելային վառելիքը տրամադրվում է։ Մինչև այս պահը չի եղել դեպք, որ գյուղատնտեսական աշխատանքները դիզվառելիքի պատճառով չիրականացվեն։ Գազի անջատման հետևանքով բենզինով մեքենաների շարժն է նվազում, սա է խնդիրը, բայց բնակչությունը հիմնականում ըմբռնումով է մոտենում այս խնդիրներին»,- հավելեց Նարեկ Աթայանը։

Նրա խոսքով՝ այն մշակովի հողատարածքները, որոնք Կարմիր Շուկայում բնակիչները մշակում են, միանշանակ բավարար չեն։

«Իհարկե հասկանում ենք, որ եթե շատ մոտ գնանք հողերին, թշնամին կկրակի, այդ ամենից խուսափելու համար առայժմ բավարարվում ենք եղածը մշակելով։ Խոսքը միջդիրքային հատվածում գտնվող հողերի մասին է։ Իրավիճակն այս առումով նույնն է, ինչ նախորդ տարի, շրջափակումը թշնամու գործողությունների վրա որևէ կերպ չի ազդել»,- եզրափակեց Նարեկ Աթայանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Արդեն 120-րդ օրն է՝ 120 հազար արցախահայեր Ադրբեջանի շրջափակման հետևանքով ապրում են հումանիտար աղետի պայմաններում։