ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը բուժումը շարունակում է տանը․ նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, նա բուժումը շարունակում է տանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Սիմոն Հարությունյանը։
Փաստաբանը նշեց, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Միքայել Նարիմանյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը։
«Միքայել Նարիմանյանի վարույթին ավելացվել է եւս երկու դրվագ, եւ դրանց հիման վրա էլ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել։ Նա մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածով (պաշտոնական լիազորությունների չարաշահում), եւ 179-րդ հոդվածով (յուրացում)»,- ասաց Հարությունյանը։
Նշենք, որ համաձայն Դատախազության՝ Միքայել Նարիմանյանը, հանդիսանալով «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել