Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցների Պտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղել Ազգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ Իշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքեր Ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են Նիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն «Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին

Վրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Ճապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՑիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքովԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինԱտոմակայան. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերովՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. ԼավրովԹՐԻՓՓ-ի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ ՎենսTRIPP. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերով«Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱրփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնումՀայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերՋեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ ենՓոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ)Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի ՎենսՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետՆիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներինԵրևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է The Guardian-ի լրագրողինԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներովԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավելԶելենսկի. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ ենԹուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքինԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբԱվտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբYouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ ՀայաստանումՀարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղ
Հայաստան

Աննա Հակոբյանը թմրեցնում է, Նիկոլ Փաշինյանը՝ «կտրում» և հակառակը․ հայկական Բոնին ու Քլայդը

7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյան–Աննա Հակոբյան զույգը շատ ներդաշնակ է։ Իրենք իրար գտել են ու 100 տոկոսով իրար հասկանում են։

Փաշինյան–Հակոբյան զույգը համատեղ է գործում հանցանքը։ Սրանք Բոնի և Քլայդ հանրահայտ հանցավոր զույգին տվել անցել են բոլոր առումներով։ Եթե Բոնին ու Քլայդը թալանում էին բանկերը, խանութները, վարսավիրանոցները և իրենց հանցանքների ընթացքում սպանեցին մեկ տասնյակի հասնող ոստիկանների ու մի քանի քաղաքացիական անձանց, ապա Փաշինյան–Հակոբյան զույգի հարձակման թիրախում մի ամբողջ պետություն է, այն էլ՝ երկուսը։ Զոհերի մասով էլ գործ ունենք հազարների հետ։

Փաշինյանն ու Հակոբյանը հստակ դերաբաժանում ունեն։ Նրանք գործում են հանցավոր խմբերին ներհատուկ ոճով։ Նրանցից մեկը զոհին ներքաշում է խաղի մեջ, բթացնում զգոնությունը, կուտ տալիս, ֆռռացնում ու հետո երկուսով գցում են թակարդը։ Նրանք երկուսով են «կտրում» պետությունը։ Գործընթացի մեջ նաև ընտանիքի անդամներն են ներգրավված՝ աղջիկ, տղա, աներձագ և այլն։ Պետք եղած ժամանակ կարող են մեկն ու մեկին գցել հանրության բերանը, որպեսզի թեկուզ հայհոյանքներ ուտելու գնով նա շեղի մարդկանց ուշադրությունը բուն հանցագործությունից, ժամանակ շահի, որպեսզի մյուսները թռնեն ու մեջ–մեջ անեն գողոնը։

Հիմա Նիկոլի համար կարևորը հանցանքի վայրից ծլկելն է։ Ինքը հանձնել է Արցախը Ադրբեջանին ու վախենում է, որ եթե Հայաստանը մնա, ապա իրեն դրա համար դատելու են։ Դրա համար սկսել է սեփական կաշին փրկելու և գողոնը պահելու գործընթաց, որը ենթադրում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի վերացում։ Ինչպես որ հանցագործներն են իրենց հետևից այրում տարածքը, որպեսզի հետքերը վերացնեն, այնպես էլ Նիկոլն է իր հետևից ավերակ ուզում թողնել, որպեսզի հետքերը մաքրի։ Պետության կործանման վրա թողած ի՛ր մատնահետքերը։ Նա հանցագործների ոճով կեղծ մեղավորներ է նշանակել՝ նախկիններին ու ռուսներին։

Նիկոլն ուզում է հայաստանցիներին համոզել, որ Արցախը հանձնելը ՀՀ քաղաքացիների շահերից է բխում։ Ինքը շատ լավ գիտի, որ Ադրբեջանն ամբողջ Հայաստանն է ուզում ու երբեմն խոստովանում է այդ մասին, բայց նաև զուգահեռաբար բթացնում է ոմանց զգոնությունը, թե բա՝ պետք է թուրքերի հետ լեզու գտնել, քանզի Թուրքիան պոպուշ է, իսկ ռուսները՝ քըխ, Արցախը՝ քըխ։

Արցախն ինքը հանձնել է և ուզում է մարսել։ Մարսելու գործում իր վրա դերկատարում է վերցրել Աննա Հակոբյանը, ով փորձում է տարբեր ձևերով հիմնավորել հանձնելու ճշմարտացիությունը։ Երեկ նա Իսլանդիայի օրինակով ու կեղծ զուգահեռներով էր ուզում համոզել, որ ճիշտն Արցախը հանձնելն է, ճիշտը ռուս խաղաղապահներին ու ռուսական բազան Հայաստանից հեռացնելն է, ճիշտը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայություն անելն է։

Որպես փորձված «Բոնի» Աննա Հակոբյանը բնազդների վրա է աշխատում։ Զոհերին աչքով և ունքով հասկացնում է, որ իրենց պլանով բանակում այլևս ոչ մեկ չի ծառայելու։ Դրա համար էլ «պատահաբար» գրում է, որ Իսլանդիայում զինված ուժեր չկան։ Նաև կուտ է տալիս, թե բա՝ աշխարհի ամենաերջանիկ երկրներից է Իսլանդիան ու Հայաստանն էլ կարող է այդպիսին դառնալ, եթե գնա հայկական Բոնի ու Քլայդի ասած ճանապարհով, այն է՝ հանձնի Արցախը։

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց հավատացողներին էշի տեղ են դրել։ Ուզում են ասել, որ մեր պարտությունը՝ մեր հաղթանակն է, մեր ապագան հանձնվելու մեջ է, Հայաստանն էլ՝ աշխարհքաղաքական առուծախի առարկա ու դա շատ լավ է։

Աննա Հակոբյանն ապահովում է Նիկոլ Փաշինյանի հանցագործության քարոզչական քողածածկույթը, որպեսզի իրենք կարողանան մարսել գողոնն ու ծլկել հանցանքի վայրից։

Եթե այս ամենը հանդուրժվում է, ուրեմն մեր հանրային–պետական օրգանիզմը շատ լուրջ ախտահարվել է։

Հ․Գ․։ Փաստորեն, 2018–ին պողոսները փողոց էին փակում, որպեսզի Աննա Հակոբյանը պետության հաշվին աշխարհով մեկ պտտվի, Արարատ Միրզոյանը՝ դղյակի տեր դառնա, Սասուն Միքայելյանը շարունակի իր սասունությունը, Ալեն Սիմոնյանը դառնա ասֆալտի արքա, նիկոլական նեղ շրջապատը դառնա փողատեր, Նիկոլն էլ հազարավոր երեխեքի գնով Արցախ ու Հայաստան հանձնի՝ հանուն սեփական թալանի։