Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ նույնիսկ ոչ մահաբեր հանդերձանքը չափազանց կարևոր է Ուկրաինայի համար, իսկ Ճապոնիայի մասնակցությունը ծրագրին «զգալի առաջընաթ է»: Խոսքը PURL (Prioritized Ukraine Requirements List - Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) նախաձեռնության մասին է, որը գործարկվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է Կիևին տրամադրվող օգնությունը: Այն թույլ է տալիս Ուկրաինային մատակարարել ամերիկյան արտադրության կրիտիկական նշանակության սպառազինություն և սարքավորումներ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ եվրոպական երկրների հաշվին: Նախաձեռնությանը միացել են նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան: Գործընկեր երկրները ֆինանսավորում են գնումները՝ համաձայն Կիևի կարիքների առաջնահերթության ցանկի և համակարգում են ներդրումները ՆԱՏՕ-ի հատուկ հիմնադրամի միջոցով: Մասնավորապես, այս մեխանիզմի շնորհիվ Ուկրաինան զենիթային հրթիռներ է ստանում Patriot հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի համար:
Ճապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրին
Ճապոնիան որոշել է միանալ Ուկրաինայի համար ամերիկյան զենքի և հանդերձանքի գնման ՆԱՏՕ-ի ծրագրին։ Այս մասին NHK հեռուստառադիոընկերությանը հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքում վերջինիս աղբյուրները։ Ըստ նրանց՝ Տոկիոն նախաձեռնության շրջանակներում ձեռք կբերի ոչ մահաբեր սարքավորումներ և հանդերձանք, այդ թվում՝ ռադիոլոկացիոն համակարգեր և զրահաբաճկոններ: NHK-ի զրուցակիցները նշել են, որ Ճապոնիայի իշխանություններն իրենց որոշման մասին արդեն տեղեկացրել են ՆԱՏՕ-ի մի քանի անդամների և Ուկրաինային: Մոտ ժամանակներս սպասվում է պաշտոնական հայտարարություն:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը