Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցների Պտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղել Ազգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ Իշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքեր Ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են Նիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն «Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին

Վրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Ճապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՑիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքովԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինԱտոմակայան. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերովՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. ԼավրովԹՐԻՓՓ-ի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ ՎենսTRIPP. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերով«Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱրփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնումՀայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերՋեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ ենՓոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ)Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի ՎենսՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետՆիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներինԵրևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է The Guardian-ի լրագրողինԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներովԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավելԶելենսկի. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ ենԹուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքինԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբԱվտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբYouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ ՀայաստանումՀարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղ
Հայաստան

Ամանորից մեկ ամիս անց դեռ չեն վերանորոգվել Հանրապետության հրապարակի ծակծկված շենքերը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա ծախսերի համար հատկացրել էր ռեկորդային թվով գումար: Ամանորյա զարդարանքի համար այս անգամ ավելի քան չորս անգամ շատ գումար է ծախսվել, քան, օրինակ, 2017-ին կամ 2018-ին: Ռեկորդը մինչ այս ամանոր 2019-2020-ի ամանորինն էր՝ այդ ժամանակ ավելի քան 400 միլիոն ծախսվեց՝ այսօրվա փոխարժեքով մեկ միլիոն դոլարից ավելի, իսկ ահա այս տարի Երևանի տոնական տեսքի համար հարկատուների հաշվին արդեն 2 միլիոն դոլարից ավելի է ծախսվել: Հատկանշական է, որ ամանորյա զարդարանքների վրա միլիոններ ծախսող իշխանության պահած բանակում զինվորը քնում է անասնագոմ հիշեցնող կացարանում, որն անվանում են զորանոց: Բայց առավել հատկանշական է այն, որ այդ ամանորյա զարդարանք ասվածն արվում է պատմամշակութային արժեք համարվող Հանրապետության հրապարակի շենքերը, բառի ամենաուղիղ իմաստով՝ այլանդակելով:

Կառավարության շենքի վրա տեղադրված լույսերն ամրացնելու համար տոներից առաջ այդ շենքերի պատերն ամբողջությամբ ծակծկել էին: Երբ աղմուկ բարձրացավ, և մարդիկ վրդովվեցին, հայտարարեցին, որ անցքերը փակելու են, շենքերը բերելու են նախնական տեսքի: Ամանորից մեկ ամիս անց ի՞նչ է արել կամ ի՞նչ է պատրաստվում անել Երևանի քաղաքապետարանը` խնդրին լուծում տալու համար: Իշխանավորները, դեռ մեկ ամիս առաջ հակադարձելով ճարտարապետներին, որոնք պնդում էին, թե մասնավորապես կառավարության շենքն այլևս հնարավոր չէ նախկին տեսքին բերել, պնդում էին, թե խնդրին շատ արագ լուծում կտան՝ շենքերի անցքերը հատուկ նյութերով կփակեն, և դա անելու է լույսերը տեղադրող կազմակերպությունը:

Սակայն օրերն անցնում են, իսկ «սայլը տեղից չի շարժվում»` այդ շենքերի վրա որևէ աշխատանք չի իրականացվում, անցքերն էլ անցորդների աչքն են «ծակում»: Երեկ մենք ևս անձամբ համոզվեցինք, որ դեռ ոչինչ չի արվել:

Դիմեցինք Երևանի քաղաքապետարան` հասկանալու համար, թե ինչու քաղաքապետարանը համապատասխան քայլեր չի ձեռնարկում՝ շենքերի վրա արված հսկայական ծակերը նորոգելու համար: Քաղաքապետարանի խոսնակ Լևոն Սարդարյանը մեզ հետ զրույցում նորից ասպարեզ բերեց աղմուկի օրերին հրապարակ նետված կեղծ թեզը, թե շենքի վրա առկա անցքերից շատերն ունեն հին պատմություն, առաջացել են շատ վաղուց: Թե ինչպես, երբ ու ինչի հետևանքով են անցքերն առաջացել, Սարդարյանը չմանրամասնեց, ապա հավելեց. «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանն ունի պայմանագիր, նրանք են ամանորյա զարդարանքներն իրականացրել և հենց նրանք էլ պարտավոր են նորոգել շենքը: Նա ասաց, որ շենքերի վրա առկա անցքերից ոչ բոլորն են լույսերի պատճառով առաջացել, շատ անցքեր վաղուցվանից են, սակայն «Սինեմարտ» ՍՊԸ-ն պարտավորություն ունի՝ մինչև փետրվարի 16-ը նորոգել այն: «Զուտ եղանակային պայմանների հետ կապված՝ կարող է օրերի խնդիր առաջանալ, պետք է եղանակը չոր լինի: Կա նաև որոշակի տեխնիկական դետալների ճշտման անհրաժեշտություն` ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև, ինչից հետո միանգամից կսկսվեն աշխատանքները»,-նշեց մեր զրուցակիցը: Հարցին, թե կառավարության շենքի անցքերը նորոգելու համար քաղաքապետարանն առանձին գումար հատկացրե՞լ է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, թե ոչ, Սարդարյանն ասաց. «Ոչ, դա ներառված է հատկացված գումարի մեջ»:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաև ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։

ՀԳ․ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը «ձեռքերը լվացել» է պատմամշակութային արժեք համարվող շենքերի վերականգնման հարցից և անգամ չի հետևում դրա կատարման ընթացքին` նա միայն բյուջեից միլիոնները հատկացնելու տերն է, թե կապալառու կազմակերպությունն ինչպես կծախսի այդ գումարը, կկատարի՞ արդյոք պայմանագրային պարտավորությունները, թե ոչ` նրան չի հետաքրքրում»: