Հնաբերդում հայր ու տղա ինքնասպան են եղել մեկ օրվա տարբերությամբ
Արագոծոտնի մարզի Հնաբերդ գյուղում կախված հայտնաբերված Դերենիկ Ալամյանին հոր մահից հետո տեսել են, սակայն ոչ մի տարօրինակ բան չեն նկատել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հնաբերդ համայնքի ղեկավար Գոռ Հունանյանը: Քանի որ հայր ու որդի տարբեր օրերի են մահացել, գյուղապետը ասաց, որ տղային տեսել է հոր մահից հետո, նա ուղղակի սգի մեջ էր, ոչ մի արտառոց բան չի ասել ու չի արել: Հոր դին գտել են տան անդամները, իսկ հաջորդ օրը տղայի դին՝ նրա հարեւանները:
Գյուղապետի խոսքով՝ աշխատող ու հանգիստ ընտանիք են եղել, գյուղատնտեսությամբ էին զբաղվում: Ընտանիքը բաղկացած էլ 6 անդամից, որոնցից 2 անչափահասներ:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում փետրվարի 8-ին Արագածի բաժնի ոստիկանները հայտնաբերել են 60-ամյա Մեսրոպ Ալամյանի դին, որին կախված են գտել իր տան անասնգոմին կից խորդանոցում՝ հակի թելով: Իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, անասնագոմին կից նույն խորդանոցում կախված վիճակում հայտնաբերել են Մեսրոպ Ալամյանի որդու՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանի դին:
Դերենիկը ամուսնացած էր, խմամքին ուներ 2 երեխա:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...