Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg Իսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահ Կենսաչափական համակարգը կներդրվի աշնանը Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունը ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզ ՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը Իրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ Թրամփ

Հին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ ԹրամփԱնչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթՌուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն ՌուսաստանԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ․ ՄակրոնՍպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծըԵվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերըԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասինԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածովՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեցԱրմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտեԵկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ ԹորոսյանՓետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն էԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյաԵվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմըՄոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. ՕվերչուկՌուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցըԽաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնինԱպօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 13.02.2026Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկանԵվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. ՕրբանԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. ԹրամփԼարսը բաց է«Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի ՕսիպյանինՄենք՝ եվրոպացիներս պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ. ՄակրոնԿասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքըԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստըՔվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համարՀայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասինTRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԵվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվելՇինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառովGoogle-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբար
Հայաստան

Ադրբեջանցիները կլոր շրջափակել են՝ երեք տեղով կանգնած են

«Հրապարակ»-ը գրում է․ Ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 12-ին, ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ առաջացավ Գորիսից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Սեւ լճի ուղղությամբ եւ փաստացի վերահսկողություն հաստատեց լճի շրջակայքում՝ գրեթե ամբողջությամբ օղակելով այն։ Google Earth-ում թարմացված արբանյակային լուսանկարներում երեւում է, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հաստատվել ու ենթակառուցվածքներ են կառուցել այդ օրերին գրաված տարածքներում։

Մասնավորապես, ադրբեջանցիները Սեւ լճի շուրջ դիրքեր եւ ճանապարհներ են կառուցել։ Դեռ անցած տարվա մայիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում նշել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Սեւ լճի տեղանքում եւ հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կմ, եւ հայտարարել էր, որ պետք է անհապաղ հեռանան այդ տարածքից։ Սակայն ուղիղ մեկ տարի է անցել, իսկ իրավիճակը Սեւ լճի տարածքում շարունակում է նույնը մնալ։

Խոզնավար համայնքի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին եւ հարցին, թե մեկ տարվա ընթացքում հակառակորդը շա՞տ է անհանգստություն պատճառել, նշեց․ «Անհանգստությունն այն է, որ մեր տարածքում եկել են, նստել՝ ո՛չ անասնապահությամբ ենք կարողանում զբաղվել, ո՛չ դաշտային գործեր անել։ Մեզ խեղդած պահում են։ Նույն իրավիճակն է, էլի։ Դա Հայաստանի տարածքն է, ես սաղ կյանքս այդ սարերում եմ մեծացել, չգիտե՞մ այդ տարածքը։ Այն ժամանակ (2021-ին) բռնի կերպով ներխուժել են, հետ էլ չեն գնացել, էդպես էլ մնացել են։ Առաջին ընթացքում մի որոշ ժամանակով առաջ են եկել, հետո հետ ենք տվել, հիմա նախկին դիրքերում են կանգնած»։

Նախկին համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիները հեկտարներով արոտավայրեր են իրենցով արել․ «Մեր վարչական տարածքից, Վերիշենի տարածքից չեմ հաշվում, մերից 80-90 հեկտար խոտհարք է, 250 հեկտար արոտավայրեր, չհաշված՝ մեր ջրերի ակունքի վրա նստած են։ Մարդիկ անասնապահությամբ էին զբաղվում, օրինակ, ես շատ անասուններ եմ ունեցել, բայց մի հատ չունեմ այսօրվա դրությամբ․ խոտ չկա, արոտավայրեր չկան, այն ժամանակ ազատագրված տարածքներում արածացնում էր ժողովուրդը, բայց հիմա փակված է, էլ ի՞նչ արոտավայր, 400 հեկտար արոտավայր է մնացել։ Հիմա մարդիկ մի քիչ հող են մշակում՝ կարտոֆիլ է, լոբի։ Աշխատանք էլ չկա, կլոր շրջափակած են, երեք տեղով կանգնած են»։ Նա նշեց, որ սահմանից մինչեւ Խոզնավար 300 մետր է, գյուղի կենտրոնից՝ 600 մետր․ «Առավոտը ելնում ենք, ասում ենք՝ լավ է, արթնացանք, թուրքը ե՞րբ է մեզ հետ լավ եղել, որ հիմա լավ լինի»։ Գրիգորյանի խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում գյուղից բավականին մարդ է հեռացել, եւ հիմնականում արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն․ «Բա էս երեխեքը մոտներս վազվզում են, ասում ենք՝ իրենց վիճակն ի՞նչ է լինելու։ Կոռնիձորով, Արավուսով կանգնած են»։ Նա նաեւ նշեց, որ կրակոցները պարբերական չեն, եթե լինում էլ են, ապա հակառակորդի՝ ուսումնական վարժանքներ անելու արդյունքում։