Ավետիք Չալաբյանը ուղնուծուծով մտավորական է, որը մերկացնում էր այս իշխանությունների հանցավոր էությունը․ Էդգար Ղազարյան
Ավետիք Չալաբյանը ուղնուծուծով մտավորական է, հասարակական–քաղաքական գործիչ, որը իր ծանրակշիռ խոսքով և փաստերով ուղղակի մերկացնում էր այս իշխանությունների հանցավոր, դավաճանական էությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով «5165» շարժման համախոհ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը։
«Ընդամենը պետք էր մի սուտ պատրվակ, առիթ նրա նկատմամբ նման տիպի բռնաճնշումներ գործադրելու համար։ Ի՞նչ է նշանակում խուզարկություն բնակարանում։ Սա ուղիղ սպառնալիք է, բռնաճնշում է, հոգեբանական ճնշում է նրա ընտանիքի անդամների նկատմամբ»,– ասաց նա՝ հավելելով, որ Չալաբյանը պատրաստակամություն է հայտնել ոստիկանների հետ գնալ բաժին, սակայն նրա նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել։
«Այս գործողությունների համադրությունը ցույց է տալիս, որ այստեղ իրավական որևէ հենք գոյություն չունի, և հիմա իշխանությունները, մտածելով, որ այս շարժումը, պայքարը որոշակիորեն թուլացնում է իր տեմպերը, սկսում են բռնաճշնումներ ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ։ Սրա պատասխանը պետք է մեր հասարակությունը տա վաղը՝ ժամը 16.00-ին, Ֆրանսիայի հրապարակում»,– ասաց նա՝ հավելելով, որ պետք է հասնեն նրան, որ ապօրինի ձերբակալվածներն ազատ արձակվեն, նաև հասարակությունն ազատվի ապօրինի իշխանություններից։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս