Իշխանական «գեստապոն» ու «տուրիստը». քպականները դժգոհ են միմյանցից
«Փաստ» օրաթերթը գրում է
«Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում ծայրահեղ լարված ու անառողջ մթնոլորտ է, պատգամավորների մեծ մասը շատ նեղված է այս վիճակից, նեղ շրջանակներում դժգոհություններ են հնչում, թե «էլ դիմանալ չի լինում, փողոց դուրս գալ չի լինում, շատ թաթախվեցինք, դեռ այս երկրում պետք է ապրենք»:
Դժգոհությունների ու լարվածության բավականին առիթ կա նաև սեփական թիմակիցներից: Մասնավորաբար, Վահագ Ալեքսանյանը խմբակցության պատգամավորների կողմից նոր մականուն է ստացել «գեստապոյական» որակմամբ՝ նրա համար, որ Փաշինյանի մոտ շարունակաբար «բոչկա է գլորում» այն պատգամավորների վրա, որոնք ընդդիմության, «նախկինների» մասին գրառումներ կատարելու առումով պասիվ են կամ ընդհանրապես «չկան»:
Դժգոհություն կա նաև խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, որ նա պաշտոնական հնարավոր բոլոր պատվիրակությունների կազմում ընդգրկվում է և բյուջեի հաշվին շրջագայում: Նա էլ է թիմակիցների կողմից մականուն ստացել՝ «տուրիստ»: Մի խոսքով, իշխանության ճամբարում արշալույսներն ամենևին էլ խաղաղ չեն, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս