Վազգեն Մանուկյանը կրկին վերադարձել է պայքարի կիզակետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ, մեկ տարի առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը շարժումը մարելուց հետո նեղսրտել էր ընդդիմությունից՝ պայքարը մինչեւ վերջ չտանելու եւ արտահերթ ընտրություններին համաձայնելու համար, տեւական ժամանակ մեկուսացել էր, եւ նրա նեղսրտվածությունը ժամանակ առ ժամանակ երեւում էր հարցազրույցներից, որոնք, որպես կանոն, իր կնոջ կայքին է տալիս՝ ankakh.com-ին, նախօրեին Ֆրանսիայի հրապարակում էր։ Դավիթ Շահնազարյանի հետ նա տեղավորվել էր «Ազատագրում» վրանի ներսում եւ զրուցում էր։
Մենք Մանուկյանից փորձեցինք հետաքրքրվել՝ կրկին վերադարձել է պայքարի կիզակե՞տ, կատակեցինք՝ գուցե ժամանակավոր վարչապետի թեկնածուի խնդի՞ր է դարձյալ առաջացել։ Սակայն Մանուկյանն ասաց, որ ինքն առաջին իսկ օրվանից հրապարակում է։ «Միգուցե վրան առաջին անգամ եմ եկել, բայց ես այստեղ եմ ամեն օր»,- ասաց նա եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս