Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 4
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոչ հեռավոր 2016-ին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում, անդրադառնալով նոր-նոր ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին ու դրույթներին, վստահեցնում էր, թե իրենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չեն բանակցի, եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը:
«Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում»,- Ազատության հրապարակից հայտարարում էր Փաշինյանը:
2018-ի քաղաքական վերադասավորումներից ու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն Արցախյան հարցի շրջանակներում հանդիպել են մեկ տասնյակից ավելի անգամներ: Փաշինյանն ու Ալիեւն առանց Արցախի ներկայացուցչի մեկ սեղանի շուրջ նստել են թե՛ 44-օրյա պատերամից առաջ, թե՛ դրանից հետո, հետեւաբար Փաշինյանի հավաստիացումները, թե առանց Արցախի ներկայացուցչի ինքը երբեք ու երբեք որեւէ բանակցության չի մասնակցի, ակնհայտ սուտ էր:
Նույն օրը՝ 2016-ի սեպտեմբերի 10-ին, նա հայտարարում էր նաեւ. «Քանի դեռ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Երեւանն ու Սեւանա լիճը իրենն են, պաշտոնական Երեւանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիոն ձեւակերպումներ… Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել»:
Կապիտուլյացիա բառն այժմ չհանդուրժող ու դրա դեմ կատաղի պայքար տվող իշխանավորները, փաստորեն, 2016-ին ՀՀ իշխանությունների համար կապիտուլյացիա են համարել անգամ Բաքվի պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունները: Այժմ, սակայն, 2022-ի ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է ոչ միայն փոխզիջումների, այլեւ Արցախյան հարցի նշաձողն իջեցնելու մասին: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս