Այդ ոստիկանները հիմա իրականացնում են ադրբեջանական ղեկավարության հրամանը. իրավապաշտպան
ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հարվածում է օպերատորին, խփում միկրոֆոնին, ոստիկանները քարշ են տալիս ցուցարարներին, դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ են կիրառում. այս դրվագները «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած և Հայաստանում «ժողովրդավարություն» հաստատած Փաշինյանի ու նրա թիմի իրավապահ համակարգի բնութագրիչներն են:
«Ես կարծում եմ՝ այդ ոստիկանները հիմա իրականացնում են ադրբեջանական ղեկավարության հրամանը»,- անդրադառնալով բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարների դեմ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերին՝ նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը և հավելեց.
«Ես հասկանում եմ, որ շատ անգամ լինում են անօրինական հրամաններ, որ շատ անգամ մարդիկ չեն համարձակվում չկատարել այդ անօրինական հրամանները, բայց այն ձևը և այն էմոցիոնալությունը, որը ես դիտարկել եմ, խոսում է այն մասին, որ այդ շարքերում կան մարդիկ, որոնց մասին ես միշտ նկատել եմ՝ Հայաստանում ոչ պակաս քան 100 հազար մարդ կա, որոնք ունեն թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքական կողմնորոշումը՝ անկախ նրանց էթնիկական ծագումից, և այլն»:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ գործող իշխանություններն անցել են հատուկ սեմինարներ, որոնք ուղղված են եղել ամբողջովին կեղծ ժողովրդավարության տարածմանն ու հաստատմանը, իսկ իրականում՝ միտված են եղել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի դեմ:
«Պատահական չէ, որ այդ կարկառուն դեմքերի մեջ կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ իրենց ծրագրերն իրականացրել են ուղղակի թուրքական գումարներով»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...