Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղը Մադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտ Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում Տոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնաս Բանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետո Ջեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարար Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում ՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականը Գերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը «Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան

ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստումՑանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուԻ գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողներիԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղարՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ ԹրամփԱնչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթՌուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն ՌուսաստանԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ․ ՄակրոնՍպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծըԵվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերըԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասինԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածովՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեցԱրմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտեԵկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ ԹորոսյանՓետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է
Հայաստան

ԱԱԾ նախազգուշացումը վկայում է, որ հանրահավաքը լինելու է բազմամարդ ու հուժկու. Միքայել Համբարձումյան

NEWS.am-ի հարցերին պատասխանում է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:

Պարոն Համբարձումյան, այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Երկրում առկա է զանգվածային անկարգություններ իրականացելու վտանգներ»: Ընդդիմության ակտիվ պայքարի ֆոնին այս հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում:

Սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ հանրահավաքը, ենթադրվում է, լինելու է բազմամարդ, եթե անվտանգության ծառայությունը նման մտահոգություն է հայտնում: Դա նշանակում է, որ անվտանգության ծառայության տվյալներով եւս հանրահավաքը լինելու է բազմամարդ, եւ այսպես ասած՝ հուժու: Դրա հետ միասին անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակում պրոֆիլատիկ, նախազգուշական միջոցառում է իրականացնում, փորձում են նախազգուշացնել, որ քաղաքական գործիչները, անհատները, ովքեր որ լինելու են կազմակերպիչների թվում, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների: Իրենք կատարում են իրենց աշխատանքը, եւ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում հայտարարության մեջ, առավել եւս` սպառնալիք: Այսպիսի հայտարարություններ, եթե չեմ սխալվում, արվել են նաեւ նախկինում, երբ նախատեսվել եւ իրականացվել են նմանատիպ ակցիաներ:

Ընդդիմությունը հայտարարել է, որ մայիսի 1-ին պայքարի վճռական փուլն է լինելու: Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այդ հանրահավաքին:

Մենք արդեն կազմակերպված մի քանի հանրահավաքներին մեր մասնակցությունն ունեցել ենք թե անհատական, թե ՀԿ-ի մակարդակով, եւ այս հանրահավաքին էլ անպայման մասնակցելու ենք: Անկեղծ Ձեզ ասեմ, թե ինչու ենք մասնակցում: Մենք ասել ենք ու եւս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք քաղաքական գործիչներ չենք, քաղաքականությամբ չենք զբաղվում: ՀԿ-ն ի սկզբանե ստեղծվել է լրիվ այլ նպատակներով: Ուղղակի, կամա թե ակամա, մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, հանգամանքներում ու պայմաններում, որ ուզես, թե չուզես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր մասնագիտության ոլորտից, մտահոգված ենք երկրի ճակատագրով եւ ակամայից ներգրավվում ենք այս պրոցեսների մեջ: Ոչ միայն ներգրավվում ենք, այլեւ ակտիվություն ենք ցուցաբերում: Մասնակցելու ենք, որովհետեւ այս պրոցեսներն իսկապես բարձրացնում են այնպիսի խնդիրներ, որոնք մտահոգում են մեր հանրությանը, մեր երկրին, մեր ժողովրդին: Շատ կարեւորում եմ հանրահավաքի բազմամարդ լինելը, որովհետեւ պետք է իշխանությունների համար տեսանելի լինի ժողովրդի մտահոգությունը: Փորձը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանություններն այսպես են գնահատում՝ եթե հրապարակում մարդիկ քիչ են, հետեւաբար խնդիրը հանրությանը չի հուզում, բայց չէ որ հարյուրավոր, հազարավոր մարդիկ պարզապես ֆիզիկապես չեն կարողանում գալ հրապարակ, բայց նրանք այդ խնդիրներով ապրում են, մտահոգված են: Ստացվում է այնպես, որ եթե մարդիկ հրապարակում չեն, այդ խնդիրներն իշխանությունները սկսում են անտեսել, չլսելու են տալիս: Հիմա, գոնե այսկերպ, հանրությունը կփորձի իր ձայնը հասանելի դարձնել իշխանություններին եւ կպարտադրի ձեռնպահ մնալ չմտածված, Հայաստանը վնասող գործողություններից:

Դուք Ձեր հայտարարություններում նաեւ անդրադարձել եք Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված որոշ շեշտադրումների, մասնավորապես մեր երկրում Ռուսաստանի քաղաքական դերակատարմանը: Դուք այս տեսանկյունից ի՞նչ խնդիրներ եք տեսնում եւ կա՞ վտանգ, որ իշխանությունը քաղաքական վեկտորի փոփոխություն է ուզում անել` նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրում:

Տարեց տարի Ռուսաստանի դերակատարությունը, ազդեցությունը Հայաստանում, իմ կարծիքով, գնալով նվազում է: Դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Ի վերջո, հայ ժողովուրդը պետք է իրեն հուզող հարցերի պատասխանները ստանա: Այդ հրապարակումներում մենք մանրամասն անդրադարձել ենք, թե կոնկրետ Հայաստանի բնակչությանն ինչն է մտահոգում Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում: Շատերը մտածում են, որ պատերազմը սկսվեց Ռուսաստանի, այսպես ասած, լուռ համաձայնությամբ: Հիմա այս հարցի պատասխանը պե՞տք է ստանանք, թե՞ ոչ: Երկրորդ՝ մարդիկ մտածում են, թե Ռուսաստանին պետք է, որ Հայաստանն այսքան թույլ լինի, դրա համար Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում, որպեսզի մնա կամակատար իշխանություն եւ ինչպես կամենան, Հայաստանն օգտագործեն: Այդ ամենը բերում է նրան, որ հակառուսական տրամադրություն ունեցող մարդիկ, քաղաքական գործիչները կարողանում են դիվիդենտներ ձեռք բերել, շահարկել եւ հակառուսական տրամադրությունները Հայաստանում զարգացնել: Անձամբ ես չեմ ցանկանում, որ այդպես լինի, ես ուզում եմ, որ Ռուսաստանի որպես ռազմավարական գործընկեր լինելն ընդգծված լինի, ժողովուրդը հասկանա ու այդպես էլ Ռուսաստանին ընկալի: Մեր ասածն այն է, որ Ռուսաստանը պետք է այդ ամեն ինչը տեսնի ու դրանից հետեւություններ անի, բարձրացնի ժողովրդի մոտ իր հեղինակությունը:

Ինչ քայլերո՞վ:

Օրինակ հենց Հայաստանի տարածքների հետ կապված, երբ Ադրբեջանն օկուպացրեց, առնվազն պետք է սուր հայտարարություն արվեր, վերջնագիր ներկայացվեր: Պետք է Ռուսաստանը Հայաստանին էապես օգներ, որ Հայաստանը կարողանար դիմակայել այս խնդիրներին: Վերջիվերջո մենք ռազամավարական հարբերությունների մեջ ենք, պետք է արագ մեր բանակը համատեղ վերականգնեինք, մեր անվտանգության համակարգն ուժեղացնեինք: Ես հասկանում եմ՝ այսօր Ռուսաստանն էլ բավական մեծ խնդիրներ ունի, միջազգային իրավիճակն է շատ վատը, ոչ բարենպաստ Հայաստանի համար, բայց դրա հետ միասին, եթե այսպես շարունակվեց, մարդիկ, հատկապես, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք հակառուսական են, սկսելու են երես թեքել ու նույն իշխանություններից պահանջելու են, որ քաղաքական զարգացման վեկտոր փոխվի: Սա ի՞նչ է նշանակում: Տեսեք` խաղաղության դարաշրջանի ենք գնում, մեր բոլոր ազգային հետաքրքրությունները, ազգային շահերը զիջում ենք թուրքերին եւ դրա դիմաց ստանում ենք խաղաղություն: Տարածաշրջանում լիիրավ դեր ունի Թուրքիան, Թուրքիայի հետ գնանք խաղաղության պայմանագիր կնքենք, ինչքան ազդեցությունը կտարածվի մեզ վրա, թող տարածվի, կհայտնվենք, այսպես ասած, վասալական մի իրավիճակում կամ համագործակցության ինչ-որ մի մակարդակ կլինի ու այդպես կապրենք որպես Ստամբուլի հայերով բնակեցված մի թաղամաս: Ռուսաստանն էլ թող իր հոգսերով լինի, ռուսական բազան էլ ժամանակի ընթացքում կխնդրենք, որ դուրս գա, ինչպես Վրաստանում տեղի ունեցավ: Այս ապագան պե՞տք է Հայաստանին, պե՞տք է Ռուսաստանին: Եթե այո, ուրեմն հասնելու ենք դրան:

Ի դեպ, պատերազմի օրերին եւ դրանից հետո էլ շատ է խոսվում պատերազմի ընթացքում Ռուսաստանի դերակատարության մասին: Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեզ միջազգային հանրությունը պարտադրում է նշաձողն իջեցնել: Դուք նկատե՞լ եք, որ իսկապես նշաձողի իջեցման, այսինքն՝ Արցախը Ադրբեջանին թողնելու հայտարարություններ հնչեցվել են, օրինակ, Ռուսաստանի կողմից:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դերակատարությունը պատերազմի ընթացքում: Գնահատական տվե՞լ է: Անձամբ ես իրենից նման բան չեմ լսել: Մի բան կարող եմ ասել, որ Ռուսաստանը դրսեւորել է շատ հավասարակշռված դիրք պատերազմի ընթացքում, քաղաքական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է եղել, որ պատերազմը հնարավոր է դարձել կանգնեցնել: Ռուսաստանի շնորհիվ է եղել, որ, այսպես ասած, գոնե պահպանվել է Արցախի տարածքն այնքան, ինչքանն այսօր ունենք:

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մի հատարարություն արեց, որը բորբոքեց հանրությանը՝ որ կարող էինք ունենալ այս վիճակն առանց զոհերի: Կա՞ր այդ հնարավորությունն ու ե՞րբ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարծում եմ, չէր վերաբերում պատերազմական շրջանին, այլ վերաբերվում էր մինչ այդ ծավալված քաղաքական իրադարձություններին, որոնց ես ի պաշտոնե ընդհանրապես չեմ առնչվել, տեղեկացված չեմ, չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել: Այլ հարց է` արդյո՞ք պատերազմի ընթացքում կար հնարավորություն պատերազմը կանգնեցնելու, թե ոչ: Այո, եղել է այդ հնարավորությունը, որ մասին խոսել եմ ես, հաստատել են նաեւ Ռուսաստանի նախագահը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց թե ինչո՞ւ չի կանգնեցվել պատերազմը, այդ հարցի պատասանը կարող է տալ միայն վարչապետը:

Բայց Ձեզ, որպես ԱԱԾ, բացատրություն չի՞ տվել՝ ինչո՞ւ չի կանգնեցնում պատերազմը:

Որպես ԱԱԾ՝ բացատրություն չի տվել: Մենք ներկայացրել ենք իրավիճակը, հնարավոր հեռանկարը, տվել ենք առաջարկություններ, բայց որոշումը, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար, պետք է կայացվեր նրա կողմից:

Դուք, երբ հրաժարական տվեցիք, այսպիսի մի հայտարարություն արեցիք Նիկոլ Փաշինյանի մասին. «Նրան դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ, որ նա հայրենասեր է, իր գաղափարներին նվիրված մարդ է»: Այս ամենից հետո էլի նույն կարծիքի՞ն եք:

Ես ասել եմ եւ այսօր էլ կրկնում եմ` անկախ նրանից` խոսում ենք Նիկոլ Փաշինյանի, թե սովորական քաղաքացու մասին, որպեսզի այդ մարդու արարքը որակենք դավաճանություն` պետական դավաճանություն, որն առանձնապես ծանր հանցագործություն է, պետք է ունենանք ծանրակշիռ փաստեր, ապացույցներ: Ես իրավաբան եմ եւ այսպես ասեմ՝ փաստերին սովոր եմ գնահատական տալ ծանրակշիռ ապացույցների, փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում: Նման դեպքերը չեն կարող առանց քննության մնալ: Պետք է կատարվի խորը, անաչառ քննություն: Քննությամբ պետք է դետալացնել՝ վերականգնելով բոլոր հանգամանքները, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեր երկրում, եւ դրանից հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ՝ տեղի ունեցածը դավաճանություն, դավադրությո՞ւն է եղել, թե՞ ոչ: Ուստի այսօր էլ մնում եմ իմ կարծիքին, որ վաղաժամ է Նիկոլ Փաշինյանի գործողությունները դավաճանություն որակելը:

Փաստորեն Դուք Նիկոլ Փաշինյանի գործողությունները դավաճանություն չեք համարում, սակայն միեւնույն ժամանակ Ձեր վերջին հրապարակումում կարծես ընդգծել էիք, որ նույնիսկ ադրբեջանական մամուլն է գործում հօգուտ հայաստանյան իշխանությունների ու ընդդեմ ընդդիմության: Ինչպես սա կմեկնաբանեք:

Կրկնում եմ, որ քրեադատավարական իմաստով Փաշինյանի գործողություններին որպես պետական դավաճանություն գնահատական հնարավոր կլինի տալ անաչառ քննության արդյունքում: Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլի աջակցությանը, ապա դա իրականություն է եւ ունի հիմնական մեկ պատճառ: Դա այն է, որ ադրբեջանցիները հստակ հասկանում են, որ իրենք այսօր ռեալ երկխոսելու, իրենց շահերը պարտադրելու հնարավորություն ունեն իրենց հետ խաղաղության դարաշրջան սկսելու ցանկություն հայտնած Փաշինյանի իշխանության հետ: Այս առումով ընդդիմադիրներն ունեն շատ ավելի կոշտ կեցվածք: Ուստի ադրբեջանցիների համար ձեռնտու է ընդդիմության անհաջողությունն ու Փաշինյանի իշխանության պահպանումը: Իսկ ռուսներն էլ մեր ներքաղաքական զարգացումներն ակտիվորեն չեն լուսաբանում, որովհետեւ ջանում են արտաքուստ պահպանել չեզոքություն:

Ամեն դեպքում պատերազմից հետո Արցախի հետ կապված Փաշինյանի հայտարարություններին Դուք ի՞նչ որակում կտաք:

2018-ի հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ իրականում բազում խնդիրներ կային մեր երկրում, որոնք գեներացնելով` Նիկոլ Փաշինյանին ու քաղաքական թիմին հաջողվեց գալ իշխանության: Մարդիկ տեսնում էին այդ խնդիրները, ուզում էին լուծման հասնել, ինքն էլ դրանք կարողացավ հմտորեն բարձրաձայնել, մարդկանց հանել փողոց: Եթե խնդիրները չլինեին, մարդիկ փողոց դուրս չէին գա: Ես չեմ հավատացել, չեմ էլ ուզում հավատալ առանց քննության, որ նման մարդը, որ կարողացավ երկրում հեղափոխություն իրականացնել ու գալ իշխանության, կարող է գիտակցված, ի վնաս Հայաստանի գործել: Չեմ հավատում ու չեմ ուզում հավատալ առանց իմ ասած նախաքննությունն իրականացնելու: Երբ իրականացվի այդ նախաքննությունը, երբ որ կստեղծվի համապատասխան քննչական մարմին, այն ժամանակ էլ հիմնավոր պատասխան կունենանք: Ի դեպ, Դուք գիտեք, որ ԱԺ-ում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը պետք է քննի 44-օրյա պատերազմի իրադարձությունները: Անձամբ ես չեմ հավատում այդ հանձնաժողովի հնարավորություններին:

Ինչո՞ւ:

Որովհետեւ չեմ հավատում դրա անաչառությանը, երկրորդ՝ չեմ հավատում, որ այդ հանձնաժողովն ունի այն գործիքակազմը, որով հնարավոր կլինի լիարժեք իրականացնել այդ քննությունը: Նույնիսկ, երբ ծանր ինչ-որ հանցագործություն էր տեղի ունենում, ու ես զբաղվում էի դրա բացահայտմամբ, հնարավոր չէր լինում ապահովել արդյունավետություն, եթե չէր լինում օպերատիվ ստորաբաժանման որակյալ ուղեկցում: Սրանք լրջագույն գործիքներ են, որոնց համակցությամբ կարող ես հասնել ճշմարտության բացահայտմանը: Իմ կարծիքով հանձնաժողովը չունենալով օպերատիվ եւ քննչական մարմնի գործիքակազմ՝ ուղղակի չի կարողանալու խնդիրը լուծել: Ձեր առաջին հարցը վերաբերում էր կայանալիք հանրահավաքին: Վստահեցնում եմ` այն տեղի է ունենում նաեւ այն պատճառով, որովհետեւ գլոբալ հարցերից մեկն էլ այն է, որ մարդիկ առ այսօր չեն հասկանում՝ դավադրությո՞ւն էր այն, ինչ տեղի ունեցավ այս ժողովրդի հետ, թե՞ իսկապես ցավալի հանգամանքների շարունակություն էր: Մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ սա պայմանավորվա՞ծ պատերազմ էր, Ղարաբաղն ուզում էին կռվով տային, թե՞ չտային, ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ համաշխարհային հանրությունը մեզ նույնիսկ բարոյական աջակցություն չցուցաբերեց այդ հարցում, ինչո՞ւ մենք մնացինք մենակ: Այսպիսի բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տան իրավապահ մարմինները, քննիչներն ու դատարաններն իրենց դատավարական որոշումներով, դատավճիռներով: Դա պետք է լինի համոզիչ ու անաչառ քննության արդյունք: